Լրահոս

06.07.2009 16:30


Ռուբեն Հախվերդյան. «Շատ իշխանավորներ միայն այսօրով են ապրում. այսօր ի՛նչ կարող են իրենք անել, որ ավելի շատ գռփեն, չռփեն և այլն»

Ռուբեն Հախվերդյան.  «Շատ իշխանավորներ միայն այսօրով են ապրում. այսօր ի՛նչ կարող են իրենք անել, որ ավելի շատ գռփեն, չռփեն և այլն»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգահան Ռուբեն Հախվերդյանն ասել է, որ «պետությունը շատ հեռու է կայացած լինելուց, սահմանները փակ են, և մենք լճացած ենք մնացել»։

-Գլոբալիզացիայի առումով այսօր մեծ ճնշում կա։ Հարցն այն է, թե մեր իշխանավորներն ինչքան ապաշնորհ պետք է լինեն, որ չկարողանան գոնե մի փոքր դիմադրել այդ գլոբալիզացիային։ Շատ իշխանավորներ միայն այսօրով են ապրում. այսօր ի՞նչ կարող են իրենք անել, որ ավելի շատ գռփեն, չռփեն և այլն։ Չեն մտածում վաղվա սերնդի մասին,- ասել է Ռուբեն Հախվերդյանը։

Նա նշել է, որ կա իշխանավորների միջին օղակ, որ գողանում են և ստորին օղակ, որ փախցնում են այստեղից-այնտեղից.

-Պարազիտների մի ամբողջ բանակի դեմ է պայքարում ժողովուրդը։ Ինձ թվում է՝ մեր իշխանավորները կանգնած են մի խնդրի առջև. նրանք ուզում են ռեանիմացիայի ենթարկել ինչ-որ մեկին, որ արդեն դիակ է։

Այդ առումով նա իր հույսը դրել է նոր սերնդի վրա.

-Մեր մեջ մնացել են հին սովետական, ֆեոդալական, ճորտատիրական կլիշեները, և մենք չենք կարող ամբողջությամբ ազատ մտածել։ Իշխանավորները նույնպես Սովետական Միության արդյունք են։ Այդ լվացքը մի երկու երես պետք է լվացվի, որ նորմալ տղան գա և ասի՝ իմ հարստությունն իմ ժողովուրդն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը