Արմեն Մազմանյան. «Գոյ»–ին կմիացնեն Ազգային ժողովին, թե Օպերայի կամ Սունդուկյանի հաստիքներից կտան, մեզ համար կարևոր չէ»
-Որքան ինձ է հայտնի, այնտեղ տնօրենը պայմանագիրն ավարտվելու պատճառով է ազատվել։ Ոչ մի կապ չունի այնտեղի տնօրենի նոր նշանակումը «Գոյ» թատրոնի հետ։ Առաջին անգամ եմ լսում, որ տնօրենն ազատվել է ոչ թե իր վատնումների, իր սխալ աշխատանքի համար, այլ որ «Գոյ»-ին միանա,- «7օր»-ի հետ զրույցում ասել է «Գոյ» թատրոնի հիմնադիր Արմեն Մազմանյանը՝ անդրադառնալով Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի ներկայացուցիչների հայտարարություններին։
Հիշեցնենք, որ այսօր նրանք ասել էին, թե իրենց թատրոնի տնօրենին Մշակույթի նախարարությունն ազատել է աշխատանքից, քանի որ, ինչպես իրենք են լսել, Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնը ցանկանում են միավորել «Գոյ» թատրոնին՝ վերջինին պետական կարգավիճակ տալու նպատակով։
-Մենք իշխանությանը քանի տարի է՝ դիմում ենք, որ կատարվի կառավարության 2005թ. որոշումը «Գոյ» թատրոնին պետական ստատուս և բյուջե տրամադրելու մասին։ «Գոյ»-ին կմիացնեն Ազգային ժողովին, թե Օպերայի կամ Սունդուկյանի հաստիքներից կտան, մեզ համար կարևոր չէ։ Մեզ մեր կյանքն է հետաքրքրում, մեր վաղվա գոյությունը, գրանցումը և ապրելու իրավունքը մեր հայրենիքում։ Միայն թե թատրոնն ապրի,- ասել է Ա. Մազմանյանը՝ այդուհանդերձ հավելելով, որ վերոնշյալ երկու թատրոնների միավորման առաջարկ իրենք մինչև հիմա չեն ստացել, իսկ երբ դա լինի, նոր կմտածեն՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ.
-Հիմա չեմ ուզում, Թումանյանի Կիկոսի նման, նստեմ-մտածեմ բաների մասին, որոնք չկան։ Իմ հոգսերն ինձ բավականացնում են։ Նման առաջարկ կլինի, նոր ուղեղս կլարեմ, կմտածեմ այդ ուղղությամբ։
Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի ներկայացուցիչներին էլ Ա. Մազմանյանը խորհուրդ է տվել մամուլի ասուլիս հրավիրել՝ հաշվետվություն տալու, թե քանի՞ ներկայացում են բեմադրել և, ընդհանրապես, ի՞նչ աշխատանք են կատարել, ու թե հաստիքային աշխատակիցներն ինչո՞վ են զբաղված, քանի որ 30-40 հոգուց միայն մոտ 5-ն է գրանցված որպես դերասան։

7or.am