2008թ., երբ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, խոստացվեց ՀՀ տնտեսության 8-10 տոկոսով իրական աճ, աղքատության կրճատում, ներդրումների ավելացում և գործազրկության պակասեցում։ Դրանից առաջ ՀՀԿ ցուցակը 2007թ. ԱԺ ընտրություններում գլխավորող Սերժ Սարգսյանը խոստացել էր հինգ տարվա ընթացքում կրկնապատկել ՀՆԱ–ի չափը։ Վերջին հինգ տարում, սակայն, ունեցանք ճիշտ հակառակ պատկերը. տնտեսությունը դոփեց տեղում, աղքատությունն ավելացավ, ներդրումները պակասեցին, ավելացավ գործազրկությունը։
Ինչ վերաբերում է տիեզերական մասշտաբների հասնող ծրագրերին (Դիլիջանը դարձնել միջազգային ֆինանսական կենտրոն, Ջերմուկը՝ առողջարանային կենտրոն, Գյումրին՝ տեխնոպարկ և ծովափնյա քաղաք, նոր ատոմակայանի շինարարություն, Իրան–Հայաստան երկաթգիծ, բազմամիլիոնանոց ծրագրեր ֆինանսավորող Համահայկական բանկի գործունեություն և այլն), ապա դրանք «նյուվասյուկիստական» խոստումների շարքից էին և բնականաբար կյանքի չկոչվեցին։
Միակ բանը, որը կառավարության ծրագրով չէր խոստացվել, բայց արվեց, արտագաղթի թվերն էին. պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի կառավարման տարիներին Հայաստանը լքեց շուրջ 300 հազ. մարդ։
Այս տարի տեղի ունեցած նախագահական «ֆեյք» ընտրություններից հետո Տ. Սարգսյանը վերանշանակվեց։ Ձևավորված «նոր» կառավարության առջև արդեն ավելի համեստ խնդիր է դրվել՝ տարեկան 7% տնտեսական աճի ապահովում, ինչպես նաև բյուջետային աշխատողների աշխատավարձերի ու թոշակների բարձրացում (կոնկրետ թիվ այս մասով չի նշվում)։
Փաստորեն, իշխանությունները գրեթե ոչինչ չեն խոստանում, իսկ խոստացածներն էլ աբստրակցիայի և թվային աճպարարության ոլորտից են, քանզի այլևս ձևականությունների հետևից չեն ուզում ընկնել. անհրաժեշտ տոկոսները «խփվել» են, հասարակության հետ հաշիվները՝ փակվել։
Ինչ վերաբերում է մոգական 7 թվին, ապա որևէ մասնագիտական բացատրություն չի տրվել. ասենք՝ ինչո՞ւ պետք է կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ ապահովի, այլ ոչ թե 8 կամ 6 և ինչպիսի՞ն պետք է լինի այդ աճի կառուցվածքը։
Եթե խոսվում է սոցիալ–տնտեսական իրավիճակի բարելավման մասին, ապա պետք է դիտարկվի բնակչության կողմից տնօրինվող մեկ շնչին ընկնող եկամուտի չափը, մարդկանց վճարունակ պահանջարկը, գների մակարդակը, ներդրումների ծավալները և մրցակցային դաշտի առկայությունը։ Սակայն իշխանությունը խուսափում է այս առումով որոշակի թվեր և ծրագրեր խոստանալուց։
Միակ բանը, որը հետևողականորեն իրագործվում է՝ տնտեսական ու քաղաքական դաշտում գերմենաշնորհային հարաբերություններ հաստատելուն միտված ծրագրերն են։ Տիգրան Սարգսյանին հենց այդ նպատակով էլ պահել են Հանրապետության հրապարակում, քանի որ նա «Հայկական աշխարհ» է կառուցում մոլի հետևողականությամբ՝ դրանով իսկ գոհացնելով Բաղրամյան 26–ին։ Մնացած խոսակցություններն «ատկատների», բարեկամների օգտին անցկացվող «տենդերների» և այլնի մասին նախատեսված էին նախընտրական շրջանի համար։ Հիմա սկսվել է «ապահով» Հայաստանի շինարարությունը, որտեղ խորհրդանշական դեր ունի մոգական 7 թիվը։
Մոգական 7 տոկոսի առեղծվածը

Կորյուն Մանուկյան