ՀՅԴ վեհաժողովը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ
Հուլիսի 10-11-ը ՀՅ Դաշնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին նվիրված համահայկական խորհրդաժողով է անցկացնում Ստեփանակերտում։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ խորհրդաժողովին մասնակցելու են բազմաթիվ փորձագետներ, քաղաքական գործիչներ, դասախոսներ և այլք։ Խորհրդաժողովին զեկույցներով հանդես կգան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Դավիթ Լոքյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ուրիշներ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ներկա է գտնվելու արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Խորհրդաժողովն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ։
-Դաշնակցության դիրքորոշումն է՝ Լեռնային Ղարաբաղի տեսակետը՝ և՛ որպես իշխանության, և՛ որպես հասարակության, անհրաժեշտ է, որ ավելի լսելի դառնա։ Համոզված ենք, որ այս միջոցառումն այդ հնարավորությունը կտա,- ասել է ԿիրոՄանոյանը։
ՀՅԴ վեհաժողովը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ
Հուլիսի 10-11-ը ՀՅ Դաշնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին նվիրված համահայկական խորհրդաժողով է անցկացնում Ստեփանակերտում։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ խորհրդաժողովին մասնակցելու են բազմաթիվ փորձագետներ, քաղաքական գործիչներ, դասախոսներ և այլք։ Խորհրդաժողովին զեկույցներով հանդես կգան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Դավիթ Լոքյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ուրիշներ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ներկա է գտնվելու արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Խորհրդաժողովն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ։
-Դաշնակցության դիրքորոշումն է՝ Լեռնային Ղարաբաղի տեսակետը՝ և՛ որպես իշխանության, և՛ որպես հասարակության, անհրաժեշտ է, որ ավելի լսելի դառնա։ Համոզված ենք, որ այս միջոցառումն այդ հնարավորությունը կտա,- ասել է Կիրո Մանոյանը։
7or.am