Լրահոս

06.07.2009 17:52


«Ժիրայր Սեֆիլյանի անկեղծությանը ոչ ոք չի կասկածում»,–ասել է ՀԱԿ համակարգողը

-Լևոն Տեր-Պետրոսյանը հատուկ նշեց, որ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր  իրականում անկեղծ չեն,- «7օր»-ի՝ «Ո՞ւմ նկատի ուներ Լ. Տեր-Պետրոսյանը, երբ ասում էր՝ մեր մեջ կան մարդիկ, ովքեր մեզ դրդում են կտրուկ գործողությունների» հարցին ի պատասխան՝ ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

-Մենք  ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր, այո՛,  ավելի ռադիկալ գործողությունների կողմնակից են: Oրինակի համար, կարող եմ նշել Ժիրայր Սեֆիլյանին, բայց նրա  անկեղծությանը ոչ ոք չի կասկածում։ Շարժման մեջ կան մարդիկ, ովքեր այդ բանն ասելիս անկեղծ չեն, մարդիկ, որ եթե գործը հասներ այդպիսի գործողությունների, իրենք չէին մասնակցի։ Նրանց նպատակը, փաստորեն, շարժման մեջ տարաձայնություններ առաջացնելն է։

-Դա նրանց հաջողվո՞ւմ է։

-Չեմ կարծում։ Ե՛վ վերջին հանրահավաքը, և՛ կառույցներում աշխատանքը ցույց են տալիս, որ մենք կարողանում ենք բոլոր խնդիրները լուծել բանավեճի միջոցով,-ասել է Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը