«Գոյ» և Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնների միավորման հարցը Մշակույթի նախարարությունում չի քննարկվել
-Տնօրենին փոխել ենք, որովհետև պայմանագրի ժամկետը լրացել էր,- «7օր»-ին ասել է ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Նառա Եղիազարյանը՝ անդրադառնալով Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե Մշակույթի նախարարությունն իրենց թատրոնի տնօրենին հեռացրել է, քանի որ ցանկանում է Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնը միավորել «Գոյ» թատրոնի հետ։
-Պարզապես, տնօրենի պայմանագիրը չի երկարաձգվել։ Դա նախարարության իրավասությունների մեջ է։ Նախարարությունն իրավունք ունի փոխել, չերկարացնել... Որևէ անօրինական բան արված չէ։ Առավել ևս, ճիշտ ժամանակին նախազգուշացվել է, և դա անակնկալ չի եղել տնօրենի համար։ Ինչ վերաբերում է թատրոնների միավորմանը, ապա օրվա մեջ բազում առաջարկներ ու գաղափարներ են մտնում նախարարություն, որոնք քննարկվում են, կամ որոշակի մշակումներ, լուրջ զարգացումներ ունենալուց հետո որոշում է կայացվում։ Նման որոշում չի կայացվել, նույնիսկ նման հարց դեռ չի քննարկվել։ Դա, պարզապես, օդում եղած խոսակցությունների արդյունք է,- ասել է Ն. Եղիազարյանը՝ հավելելով, թե երկու թատրոններն էլ փորձարարական են, և գուցե հենց դա է պատճառ դարձել, որ որևէ մեկի մեջ միավորման մասին նման միտք ծագի։

7or.am