Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել օտարերկրյա ներդրողների կողմից Հայաստանի ֆինանսական շուկա կատարած խոշոր ներհոսքը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի Կրեդիտբանկի խորհրդի նախագահ Թարեկ Խալիֆեին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին «Անելիք Բանկ»-ի խորհրդի նախագահ Հակոբ Գասարճեանը, վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը։
Լիբանանյան Կրեդիտբանկը ձեռք է բերել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի նոր թողարկած բաժնետոմսերի 51 տոկոսը։ Կապիտալի այս նշանակալից համալրմամբ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն կմտնի ՀՀ առաջատար բանկերի հնգյակ և կզբաղեցնի հայաստանյան ֆինանսական շուկայում տարիներ շարունակ ունեցած իր առաջատար դիրքերը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունելով հյուրերին, դրական է գնահատել օտարերկրյա ներդրողների կողմից Հայաստանի ֆինանսական շուկա կատարած խոշոր ներհոսքը, ինչը վկայում է, որ կա վստահություն ՀՀ բանկային համակարգի հանդեպ, ճգնաժամի պայմաններում մեր բանկերի դիմադրողականության մեծ ռեզերվ։
Զրույցի ընթացքում հյուրերը ՀՀ վարչապետին շնորհակալություն են հայտնել բանկային համակարգի զարգացմանը միտված քաղաքականություն իրականացնելու համար, համոզմունք հայտնել, որ Լիբանան-Հայաստան-Ռուսաստան փոխշահավետ գործակցությունը հնարավորություն կտա առաջիկա տարիներին մեծացնել բանկի հնարավորությունները, ավելացնել ներդրումները երկրի սոցիալ-տնտեսական մակարդակի բարելավման ուղղությամբ։