ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է «թեժ գիծ»
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի հրամանով հաստատվել է Հանձնաժողովում «թեժ գիծ» ստեղծելու և այդ եղանակով ստացված դիմում- բողոքների ընդունման, գրանցման, տեղեկատվության տրամադրման և ամփոփման կարգը:
Համաձայն կարգի, այսուհետև Հանձնաժողովում բանավոր դիմում- բողոքների ընդունման նպատակով գործում է «թեժ գիծ»` 010.54.56.85. անվճար հեռախոսահամարով: Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 14.30-16.30-ը կիրականացնի հեռախոսով ստացվող դիմում- բողոքների ընդունումն ու գրանցումը: Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը, հեռախոսակապի միջոցով ստանալով դիմում-բողոքը, գրառումների մատյանում կգրանցի դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի անունից հանդես գալու դեպքում` նաև իրավաբանական անձի անվանումը, դիմող պաշտոնատար անձի պաշտոնը), հասցեն, հեռախոսահամարը, և հարցումը լսելուց անմիջապես հետո կպատասխանի կամ պատասխանելու համար հեռախոսը կփոխանցի (կմիացնի) Հանձնաժողովի իրավասու այլ աշխատակցի:
Դիմումի պատասխանը կտրվի անմիջապես կամ ոչ ուշ, քան 5 ժամվա ընթացքում: Դիմումին պատասխան չի տրվի, եթե դիմողը հրաժարվի հայտնել կարգի 5-րդ կետում նշված տվյալները և այլն: