Լրահոս

06.07.2009 18:40


Տիգրան Սարգսյան. «ՀՀ կառավարությունը շարունակելու է աղքատության հաղթահարմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը»

Տիգրան Սարգսյան. «ՀՀ կառավարությունը շարունակելու է աղքատության հաղթահարմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ՄԱԿ-ի «Աղքատության և բնապահպանության նախաձեռնություն» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ։

Աղքատության և բնապահպանության նախաձեռնությունը սկսել է իրագործվել 2008թ. դեկտեմբերին՝ Սլովակիայում հրավիրված սեմինարի ժամանակ։ Այնուհետև, ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից առաջարկ է ստացել աջակցել Կայուն զարգացման ազգային խորհրդի (ԿԶԱԽ) իրավասության ներքո աղքատության հաղթահարման և շրջակա միջավայրի պաշտպանության հատուկ խմբի ստեղծմանը։

Այդ առաջարկի հիման վրա՝ ՄԱԶԾ տարածաշրջանային խումբն այժմ գնահատող պատվիրակության միջոցով հստակեցնում է ԿԶԱԽ-ին տեխնիկական օգնություն ցույց տալու մեխանիզմները և դրա իրականացման ուղղությունները։
Տ. Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աղքատության հաղթահարմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը և հնարավորինս աջակցելու է ՄԱԶԾ հայաստանյան խմբի զարգացման գործողություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը