Տնտեսական

15.05.2013 12:03


Բողոքի գործողություն կառավարության մոտ՝ ընդդեմ գազի թանկացման

Բողոքի գործողություն կառավարության մոտ՝ ընդդեմ գազի թանկացման

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Եկե՜ք կանխենք գազի թանկացումը, միացեք, հայեր» անվանումով միջոցառման էջ է ստեղծվել։ Վերջինի միջոցով ՀՀ–ի բոլոր քաղաքացիներին կոչ է արվում մայիսի 16-ի հինգշաբթի օրը՝ առավոտյան ժամը 10-ին, հավաքվել ՀՀ Կառավարության գլխավոր շենքի մոտ։

«ՀայՌուսգազարդ ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, որպեսզի գազի գինը բարձրացնի 64 տոկոսով: Սա նշանակում է, որ դրական պատասխանի դեպքում ՀՀ–ում ամեն ինչ կթանկանա՝ հաց-հացամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիան, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննունդ և այլն: Սա այն պահն է, երբ բոլորս համախմբված պետք է դուրս գանք փողոց ու պաշտպանենք մեր իրավունքները: Հայ մարդ, արթնացի՜ր ու դուրս արի փողոց»,–ասված է այդ էջի հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը