Ծառուկյանի հայտարարությունը և գեբելսյան քարոզչամեքենան
Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Աբովյան քաղաքում կառուցված եկեղեցու օծման արարողությունը և ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցներին, «Ֆեյսբուքում» վխտացող «ֆեյքերին» և «թունդ ընդդիմադիրներին» հնարավորություն էր տվել մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել՝ «ինչքան ոչխարի էլ կարողանանք մոլորեցնել, էլի քյար է» տարբերակով։
«Հարա՜յ, հասե՜ք, Ծառուկյանը ասաց, որ ԲՀԿ–ն ընդդիմություն չէ»,–վայնասուն էին բարձրացրել գեբելսյան քարոզչամեքենայի ներկայացուցիչները՝ «մոռանալով», որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո Ծառուկյանը դուրս եկավ իշխող կոալիցիայից և հայտարարեց իշխանությանն այլընտրանք դառնալու մասին։
Ծառուկյանի երեկվա հայտարարությունը նորություն չէ, և ոմանց կուրծքծեծոցին ու փրփուրը բերաններին «դարի բացահայտման» մասին խոսելն առնվազն տարօրինակ են։
«Բոլորի դիմակները պատռվեցին», «Խաղն ավարտված է», «Հասարակությանը գցեցին ծուղակի մեջ» և նմանատիպ այլ վերնագրերով «վերլուծություններ» անողները, բնականաբար, հմտորեն շրջանցում են այն հարցին պատասխանը տալը, թե եթե ԲՀԿ–ն իշխանության հետ է, ապա ինչո՞ւ ընտրական գործընթացների ավարտից հետո այդ կուսակցությունը չմտավ կոալիցիա։ Բա եթե ԲՀԿ–ն «խաղեր» էր տալիս, ապա հիմա պետք է ՕԵԿ–ի նման գործադիր իշխանության մասը կազմեր, մինչդեռ «նոր» կառավարության կազմում չմնաց նույնիսկ կուսակցական անդամությունը սառեցրած սպորտի նախարարը։
ԲՀԿ–ն, ըստ «անկախ» լրատվամիջոցների, կոալիցիա պետք է մտներ ԱԺ ընտրություններից հետո, նախագահական ընտրություններից առաջ ու հետո, Երևանի ավագանու ընտրություններից առաջ ու հետո, սակայն հակառակ այդ կանխատեսումների ու հավաստի աղբյուրներին արված հղումների՝ Ծառուկյանը չի մտնում կոալիցիա, չի պաշտպանում Սերժին նախագահական ընտրությունների ժամանակ, չի շնորհավորում ՀՀԿ ղեկավարին, չի մասնակցում ՄՀՀ–ում տեղի ունեցած «ֆեյք» երդման արարողությանը և այլն, և այլն, և այլն։
Կարո՞ղ է որևէ մեկն առանց դեմագոգիայի բացատրել, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ իրեն այլընտրանք հայտարարած ԲՀԿ–ն Ս. Սարգսյանի հետ է խաղում՝ կոալիցիա չկազմելով ՀՀԿ–ի հետ, իսկ ահա նույն Սարգսյանից պաշտոններ խնդրած և ՀՀԿ–ի հետ միասին ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամությամբ հանդես եկած «Ժառանգությունը» ընդդիմություն է համարվում։ Ո՞ւր մնաց պարզ տրամաբանությունը։ Թե՞ նիկոլփաշինյանների ու արմանբաբաջանյանների մոտ ԲՀԿ–ի մասով «չիպ» է դրված և հենց համապատասխան վայրից «պուլտին» սեղմում են, անմիջապես միանում է պրոիշխանական մեքենան։
Այդ ինչպե՞ս է պատահում, որ նախարարական պորտֆելներից ու մարզպետական աթոռներից հրաժարված ուժը իշխանամետ է դիտարկվում, իսկ ահա ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանի աթոռը պահանջող ու այդ աթոռին հասնելու համար հացադուլի նստող ուժը՝ ընդդիմադիր։
Այնպես որ, «անկախ» լրատվամիջոցների ու «թունդ ընդդիմադիրների» երկակի ստանդատրներով առաջնորդվելը և սերժահաճո վարքագիծ ցուցաբերելը պարզապես աչք է ծակում։
Որքան էլ հիմա «1in.am»–ները, նիկոլփաշինյանները, իշխանության «ողջախոհ» երիտթևի վկա որոշ ժառանգականները և մյուս մանր–մունր գեղամյանները փորձեն «մուտիլովկաներ» տարածել և ուրույն ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին, միևնույն է, քաղաքական անմեղսունակությամբ չտառապողների համար ամեն ինչ պարզից էլ պարզ է և տեսանելի։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ քաղաքական ու լրատվական դաշտի «ժողգործիքները» հերթական անգամ ցույց տվեցին, թե ովքեր են իրենք և ում են ծառայում։
Իրենց ակտիվությամբ և մեկ կենտրոնից եկած հրահանգի կատարմամբ՝ Գեղամյանի հոգեզավակներն ակամայից խոստովանեցին, որ անկախ Սերժի «խփած» տոկոսներից՝ քաղաքական դաշտում շարունակում է դոմինանտ դեր կատարել ԲՀԿ–ն։ Պատահական չէ, որ Սերժի երդման արարողությունն ու «նոր» կառավարության ձևավորումը տեղեկատվական հոսքերում պակաս ուշադրության արժանացան, քան Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծման արարողությանը հարակից գործընթացները։
Մի խոսքով՝ ինչքան էլ գեբելսյան քարոզչամեքենան «մուտիլովկաներ» տարածի, միևնույն է՝ փաստը մնում է փաստ, որ.
ա. ԲՀԿ–ն, հակառակ «Հայկական ժամանակի» և լրատվական դաշտի մյուս հաճախորդների պնդումների, կոալիցիա չի մտել,
բ. ԲՀԿ–ն քաղաքական դաշտի այն սուբյեկտն է, որն ունի կոնսոլիդացիոն ամենամեծ ներուժը, և դա երևաց եկեղեցու օծման արարողության ժամանակ. Սերժ Սարգսյանի խղճուկ երդման արարողությունն ու Գագիկ Ծառուկյանի հրավիրած միջոցառման ներկայացուցչականությունը խիստ հակադրության մեջ էին՝ ի վնաս առաջինի,
գ. ԲՀԿ–ն շատ արդյունավետ կատարում է իր բուֆերային դերը՝ դրանով իսկ դիմադրություն ապահովելով սեփականության վերաբաշխման գործընթացին և իշխանությանը հարկադրելով հաշվի նստել իր գործոնի հետ,
դ. նեոբոլշևիկյան ուժերի թիրախը շարունակում են մնալ բուրժուադեմկորատական ուժերը, և հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր «թունդ ընդդիմադիր» դիրքերից ձայնակցում են նեոբոլշևիկներին, ընդամենը գեղամյանություն են անում։
Այո՛, Ծառուկյանը չի հայտարարել, որ ԲՀԿ–ն ընդդիմություն է, բայց այդտեղ ոչ մի նոր բան չկա։ ԲՀԿ–ն երբեք չի թաքցրել, որ ինքը կամրջի դեր է կատարելու դրական փոփոխությունների ձգտող մանր, միջին, խոշոր բուրժուազիայի և հանրային լայն շրջանակների համար։ Իշխանությունները ԲՀԿ–ի հենց ա՛յդ դերից են վախենում և կատաղի պայքար մղում ԲՀԿ–ին այդ կարգավիճակից զրկելու համար։ Ասել է թե՝ Սարգսյանն ու նեղ շրջապատը շատ լավ են հասկանում ու տեսնում իրենց ամբողջատիրությանը խոչընդոտող գործոնը, իսկ ահա «անկախ» մամուլի ջրերն ընկած «առաջադեմ» հասարակությունը գերադասում է ստրուկի կարգավիճակը՝ միամտորեն կարծելով, թե պայքարում է հանուն քաղաքացիական հասարակության կայացման։ Այդպես մի ժամանակ պրոլետարներն էին պայքարում կուլակ հռչակվածների դեմ՝ կարծելով, թե բոլշևիկները, իրոք, գործարանը տալու են բանվորին, իսկ հողը՝ գյուղացուն։

Կարեն Հակոբջանյան