Պաշտպանի հանդիպումը Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի պատվիրակության հետ
Հուլիսի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱրմենՀարությունյանըհանդիպելէՖրանսիայիհանրապետությանմարդուիրավունքներիպաշտպանիպատվիրակությանը՝Ժան-ՊոլԴելեվուայիգլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդիական խնդիրները, մարդու իրավունքների ներկա վիճակը Հայաստանում, համագործակցության հեռանկարները Թվինինգի՝ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվելիք ծրագրի շրջանակներում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամակցում է Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ընկերակցությանը: Վերոնշյալ ընկերակցության գործունեությունը ուղղված է Օմբուդսմենների հաստատությունների հզորացմանը, վերջիններիս ստեղծմանը այն երկրներում, որտեղ նման հաստատությունները դեռ բացակայում են, ինչպես նաև փորձի փոխանակման աջակցությանը:
Պաշտպանի հանդիպումը Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի պատվիրակության հետ
Հուլիսի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պատվիրակությանը՝ Ժան-Պոլ Դելեվուայի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդիական խնդիրները, մարդու իրավունքների ներկա վիճակը Հայաստանում, համագործակցության հեռանկարները Թվինինգի՝ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվելիք ծրագրի շրջանակներում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամակցում է Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ընկերակցությանը: Վերոնշյալ ընկերակցության գործունեությունը ուղղված է Օմբուդսմենների հաստատությունների հզորացմանը, վերջիններիս ստեղծմանը այն երկրներում, որտեղ նման հաստատությունները դեռ բացակայում են, ինչպես նաև փորձի փոխանակման աջակցությանը:
Ըստ ՄԻՊ գրասենյակի