Լրահոս

07.07.2009 11:42


Նախագահներ Դ. Մեդվեդևի և Բ. Օբամայի հայտարարությունը՝ միջուկային ոլորտում համագործակցության վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատակամ են միջուկային զենքի տարածումը  և միջուկային ահաբեկչության գործողությունները կանխելուն ուղղված հարաբերություններն ամրապնդելու հարցում։

Երկու նախագահները հայտարարել են, որ մտադիր են մեծացնել և խորացնել երկարաժամկետ համագործակցությունը՝ ուղղված հետագայում միջուկային օբյեկտների անվտանգության մակարդակի բարձրացմանը, այդ թվում՝ նվազագույնի հասցնելով գերհարստացված ուրանի օգտագործումը քաղաքացիական նպատակներով։

Երկու կողմերը հավատարիմ են նաև ՌԴ և ԱՄՆ կառավարությունների միջև պլուտոնիումի օգտագործման համաձայնագրի իրագործմանը։ Կողմերը գիտակցում են, որ յուրաքանչյուրի ծրագրերի իրագործումը կախված է ֆինանսավորումից։

Կողմերը նաև հայտարարել են, որ հավատարիմ են միջուկային անվտանգությանն ուղղված նախաձեռնություններին, որոնք սկիզբ են առել 2005թ.։

Նախագահները նշել են, որ համամիտ են մաքուր, անվտանգ, հուսալի և հասանելի միջուկային էներգետիկան խաղաղ նպատակներով զարգացնելու հարցում։

Ինչպես հայտարարվել է 2009թ. ապրիլի 1-ին Լոնդոնում, ԱՄՆ-ը և Ռուսաստանը ջանքեր են գործադրում միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագործման շուրջ համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար, ինչը հիմք կդառնա այդ և այլ տեսակի համագործակցությունների համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը