Լրահոս

07.07.2009 11:59


ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը Աֆղանստանի վերաբերյալ

Մտահոգություն հայտնելով Աֆղանստանում շարունակվող հակամարտության վերաբերյալ և ընդգծելով այդ երկրում կայունության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների տնտեսական աճի համար միջազգային համագործակցության զարգացուման կարևորությունը՝ մենք հաստատում ենք  զինված ծայրահեղականության և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարին մեր հավատարմությունը։ Մենք հաստատում ենք ահաբեկչության դեմ պայքարի համար  ստեղծված՝ ռուս-ամերիկայան աշխատանքային խմբում  մեր համագործակցությունը և նշում ենք, որ արդյունավետ օգտագործելու ենք  այդ մեխանիզմը՝ Աֆղանստանում բոլոր հարցերում կայունության ապահվելու համար։ Մենք պատրաստ ենք զարգացնել մեր համատեղ գործունեությունը՝ Աֆղանստանի ազգային բանակի և ոստիկանության ամրապնաման ու զարգացման համար, ինչպես նաև հակաթմրամիջոցային կադրերի պատրաստման համար։ Այս ենթատեքստով մենք տրամադրված ենք հետագայում էլ հակաթրամիջոցային ծրագիր իրագործել՝  Ռուսաստանի խորհրդի  և ՆԱՏՕ-ի հովանու ներքո։

Աֆղանստանում ահաբեկչության, հանցագործության և թմրաբիզնեսի դեմ պայքարի գործունեության հետագա շարունակության դեպքում երկու երկրների պարտավորությունների հաստատման համար Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ը որոշում են ընդունել հանդես բերել երկկողմանի նախաձեռնություն՝ ստեղծելու ֆինանսական հետազոտման զարգացման և իրավապահպան կառույցներ՝ կապված երկրում ֆինանսական անօրինական հոսքերի հետ։

Մենք պաշտպանում ենք Աֆղանղստանի ղեկավարության սահմանած վերաինտեգրման ձգտումների պայմանները։

Դրանք ընդգրկում են  Աֆղանստանի սահմանադրության ընդունումը, «Ալ-Քաիդայի», ինչպես նաև նրա հետ  կապ ունեցող կազմակերպությունների պառակտումն ու զինաթափումը։

 

Այս խորագրի վերջին նյութերը