Լրահոս

07.07.2009 12:37


Կառավարության որդեգրած բաց երկխոսության ռազմավարությունը հասարակությանը նյարդայնացնո՞ւմ է

Կառավարության որդեգրած բաց երկխոսության ռազմավարությունը հասարակությանը նյարդայնացնո՞ւմ է

 

«Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. Կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը հստակեցրել է իր երկարաժամկետ ծրագրերը, որոնց թվում նաև հարկային և մաքսային վարչարարության բարելավումն է, ինչը շատ ավելի բարդ խնդիր է, քան կառավարությունը ենթադրել է։ «Հարկային և մաքսային վարչարարության ցածր մակարդակով է պայմանավորված ստվերային տնտեսությունը»,- ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ տեխնիկական օժանդակության առումով այս ոլորտն առաջնահերթ է համարվում, իսկ մշակված բարեփոխումների ծրագիրն արժանացել է միջազգային փորձագետների չափազանց բարձր գնահատականին։

-Այն միջոցառումները, որոնք մենք պետք է իրականացնենք, հստակ են, մեզ համար հասկանալի, բայց մենք ունենք խնդիր՝ այդ միջոցառումների ներդրման առումով։ Եվ այստեղ է, որ մեզանից պահանջվում են լրացուցիչ ջանքեր, որպեսզի մենք կարողանանք գտնել այս ռեֆորմները հարկային և մաքսային վարչարարության մեջ իրականացնելու ձևերը։ Մենք այս առումով որդեգրել ենք բաց երկխոսության ռազմավարությունը, որը շատ հաճախ առաջացնում է նյարդայնություն հասարակաությունում, քանի որ դեռևս չի ընտելացել այն միջավայրին, որ կառավարությունը կարող է շրջանառության մեջ դնել նախագծեր, որոնք ենթադրում են բանավեճ, և միայն բանավեճի արդյունքում՝ այնպիսի լուծումներ, որոնք հասարակության համար ընդունելի կլինեն։ 

Կառավարության երկարաժամկետ ծրագրերից է նաև «դեռևս պահպանվող օլիգապոլիաների» վերացումը.

-Մենք ունենք գնային կոշտություններ, և դա նաև պայմանավորված է նրանով, որ որոշ շուկաներում արդյունավետ չեն մեր հակամենաշնորհային գործողությունները։ Այստեղ միայն վարչական մեթոդներով և վերահսկողությամբ մենք լուրջ արդյունքների չենք կարող հասնել։ Անհրաժեշտ են նաև լուրջ օրենսդրական և կառուցվածքային փոփոխություններ, որոնք մեզ հնարավորություն կտան լուծել այս խնդիրը,- ասել է Տ. Սարգսյանը և հավելել, որ կառավարության հաջորդ խնդիրներից մեկն էլ տնտեսության կառուցվածքը բազմազան դարձնելն է և հասնելը նրան, որ շինարարության, գյուղատնտեսության, սպասարկաման ոլորտների տեսակարար կշիռն իր տեղը զիջի այլ ոլորտներին.

-Երակարաժամկետ առումով՝ մեր ռեֆորմները պետք է ուղվված լինեն՝ ստեղծելու այնպիսի բիզնես միջավայր, որ այլ ոլորտներում նույնպես ներդրումներն ունենան գրավչություն, և նրանց տեսակարար կշիռներն աճեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը