Խաչատուր Սուքիասիանը մինչև հուլիսի վերջը կներկայանա՞
- Ամենևին չի բացառվում, որ պարոն Սուքիասյանը կներկայանա, և որպես պարոն Սուքիասիանի փաստաբաններ՝ մենք ասում ենք, որ, ամենայն հավանականությամբ, նա կներկայանա,- «Հայելի» ակումբում խոսելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ընդհատակից դուրս գալու մասին՝ ասել է նրա փաստաբան Արթուր Գրիգորյանը։
Նա նշել է, որ մարտի 1-ի գործով հետախուզվող պատգամավորի վերջին հայտարարությունից երևում է, որ նա ներկայանալու խնդիր չունի, և անկախ նրանից, կփոխվի՞ նրա նկատմամբ խափանման միջոցը, թե՞ ոչ, Սուքիասյանն իր կամքով է ներկայանալու կամ չներկայանալու։
-Համաներման տեքստի մեջ, իմ և մյուս փաստաբան պարոն Զաքարյանի կարծիքով, հարկադրանքի որաշակի էլեմենտ կա։ Պարոն Սուքիասյանը ներկայանալու խնդիր չունի. սա իր հայրենիքն է, որի զարգացման մեջ ուենցել է իր որոշակի ավանդը։ Նա որևէ հանցագործություն չի կատարել և կաշկանդված չէ իրեն ներակյացված մեղադրանքի էությունը քննարկման առարկա դարձնելուց,- նշել է Արթուր Գրիգորյանը։
Նրա խոսքերով՝ ոչ ոք երաշխիք չի տալիս, թե Խաչատուր Սուքիասյանը կընկնի համաներման տակ։
-Համաներումը կարող է կիրառվել կամ չկիրառվել, կարող է՝ նրան 8 տարի դատապարտեն, չընկնի համանաերման տակ,-հավելել է Արթուր Գրիգորյանը։

7or.am