Լրահոս

07.07.2009 14:32


Լարիսա Ալավերդյան. «Մենք տեսնում ենք ժողովրդական դիվանագիտության հերթական իմիտացիան»

Լարիսա Ալավերդյան. «Մենք տեսնում ենք ժողովրդական դիվանագիտության հերթական իմիտացիան»

-Անհասկանալի է, որ այսպիսի կիսատ-պռատ դիվանագիտությունը համարում են ժողովրդական։ Անհասկանալի է կազմը, հանդիպումների մակարդակը։ Ժողովրդական դիվանագիտությունը նախևառաջ հասարակական խմբերի շատ ակտիվ շփումն է,- «Արմատ» ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով ժողովրդական դիվանագիտության մասին։ Մանրամասնելով իր ասածը՝ Լ. Ալավերդյանն ասել է, թե այն պետք է լինի սահմանին մոտ գտնվող գյուղերի բնակիչների հանդիպման տեսքով, մշակութային գործիչների շփումով և այլն։

-Իսկ մենք տեսնում ենք ժողովրդական դիվանագիտության հերթական իմիտացիան։ Ժողովրդական դիվանագիտությունը հայտնի է լինում լայն հասարակությանը նախապես, այնինչ մենք դրա մասին իմանում ենք, երբ արդեն իսկ հյուրերը հայտնվում են Հայաստանում կամ ԼՂՀ-ում,- հայտարարել է ԱԺ պատգամավորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը