Հանդիպում Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և «Շուշի» հիմնադրամի նախագահ Երվանդ Զախարյանի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և «Շուշի» հիմնադրամի նախագահ Երվանդ Զախարյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի և Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների միջև կապերի սերտացմանը, ինչպես նաև գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտներում փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է նշված ոլորտներում փոխգործակցության շարունակական զարգացումը:
Քննարկվել է նաև Շուշի քաղաքի ջրամատակարարման բարելավման խնդիրը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը, Հայաստանի գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի տնօրեն Հովսեփ Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպում Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և «Շուշի» հիմնադրամի նախագահ Երվանդ Զախարյանի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և «Շուշի» հիմնադրամի նախագահ Երվանդ Զախարյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի և Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների միջև կապերի սերտացմանը, ինչպես նաև գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտներում փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: