Հայ և ադրբեջանական ժողովուրդների ստեղծագործական մտավորականության վերջին նախաձեռնության վերաբերյալ ԶԼՄ-ում հայտնված ադրբեջանական կողմի, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատար անձանց մեկնաբանություններում և արտահայտած կարծիքներում խեղաթյուրված մեկնություն է տրվում տեղի ունեցած իրադարձություններին:
ԶԼՄ խնդրանքով ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչությունը այդ առիթով հանդես է եկել հետևյալ մեկնաբանությամբ.
«Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հերթական անգամ ցուցադրեց բարի կամքի դրսևորում՝ համաձայնելով հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ և ԱՀ դեսպաններ Արմեն Սմբատյանի և Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ՌԴ նախագահի մշակույթի գծով հատուկ ներկայացուցիչ Միխաիլ Շվըդկոյի առաջնորդությամբ, դրանով իսկ վերահաստատելով ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հանդեպ իր սկզբունքային հավատարմությունը:
Ինչ վերաբերվում է ադրբեջանական պատվիրակության այցի երթուղու և կազմի հետ կապված որոշ տարաձայնություններին, ղարաբաղյան կողմի պահանջով փոխվեց ոչ միայն երթուղին, այլև ընդգծված հակաղարաբաղյան և հակահայկական կեցվածքի պատճառով պատվիրակության կազմից հանվեցին Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Խավվա Մամեդովան և պատվիրակության անդամ Չինգիզ Իսմաիլովը:
Նկատի ունենալով այս այցի հանդեպ ադրբեջանական կողմի շահագրգռվածությունը, դժվար չէ ենթադրել, որ պաշտոնական Բաքուն ուղիներ է որոնում արմատական փոփոխության ենթարկել բանակցային գործընթացի ձևաչափը և առանց միջնորդների անմիջական բանակցություններ վարել ԼՂՀ ղեկավարության հետ, ինչին այլընտրանք չկա: Հաշվի առնելով նման փոխադարձ այցերի ազդակները, միտված հակամարտության մեջ հայտնված հասարակություններում լարվածության թուլացմանը, միջոցառումն արժանի է ուշադրության:
Սույն այցը ուշագրավ է նաև մասնավորապես այն առումով, որ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները լինելով մեր երկրում, մի ավելորդ անգամ ևս համոզվեցին, որ գործ ունեն կայացած պետության հետ, ուր անկախ հանրապետության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի, պարտադրված պատերազմի և շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններն ու արգելքները, բոլոր ոլորտներում աննախադեպ ծավալով առաջընթաց է գրանցվել, որի արդյունքում լավագույն նախադրյալներ են ստեղծվել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացում»:
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության մեկնաբանությունը