Ռոք երաժշտության սիրահար ներկայացող և անսթափ վիճակում Թաթայի երգերի տակ «տժժացող» վարչապետ Տիգրան Սարգսյանի չարչարանքը ջուրն ընկավ։ Վերջին հինգ տարիների ընթացքում նա ամեն ինչ անում էր, որպեսզի մոտ 300 հազ. հայաստանցի ոչ թե մնա այստեղ ու հեղափոխություն անի, այլ համալրի «Հայկական աշխարհը» և որպես սփյուռքահայ «SMS»–ներ ապահովի Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող մասնակցի համար։ Սակայն ծրագիրն այդ տապալվեց։ «Դորիանս» խումբը, չնայած փայլուն ելույթին, Շվեդիայում կայացած երգի մրցույթում զբաղեցրեց 18–րդ տեղը։
«Դորիանսին» չօգնեց նաև «Հայկական աշխարհի» հին ու նոր բնակիչներին ուղղված Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը՝ քվեարկել մերոնց օգտին։
Ադրբեջանն, օրինակ, սփյուռք միայն նախկին ՍՍՀՄ երկրներում ունի, սակայն մեզանում տեղի ունեցող ընտրությունների սերժսարգսյանական և հհկական մեթոդների կիրառմամբ կարողացավ բարձր միավորներ ստանալ ոչ միայն Ռուսաստանից, Բելոռուսից, Վրաստանից, Ուկրաինայից, մերձբալթյան երկրներից, այլ նաև արևմտաեվրոպական տարածքից ու «խփել» երկրորդ տեղը։ Իսկ դա նշանակում է, որ «Դորիանսը» ցածր հորիզոնական է զբաղեցրել ոչ թե երաժշտության, այլ քաղաքական ու կոմերցիոն հարթության մեջ։
Հետսովետական երկրների համար Եվրատեսիլը վաղուց վերածվել է ազդեցիկության յուրօրինակ ստուգատեսի։ Արևմուտքի զարգացած պետությունները, հասկանալի պատճառներով, չեն մասնակցում այդ մրցավազքին. իրենց դա պետք չէ։ Իսկ ահա արևելաեվրոպական երկրներն ու միութենական նախկին հանրապետությունները երգի մրցույթի միջոցով իրար հետ հաշիվներ են պարզում, համակրանք ու հակակրանք արտահայտում, մկաններ ցույց տալիս և ֆիքսում բարեկամ ու դաշնակից երկրների ցանկը։
Նկատենք, որ 2008թ. սկսած «նախաձեռնողական» քաղաքականություն որդեգրած ու Սփյուռքի նախարարություն ստեղծած Հայաստանի իշխանություններն արտաքին ոլորտում հետընթաց են արձանագրել բոլոր առումներով։
«Անկախ» մամուլի կողմից «Արևմտամետ» հռչակված Սերժ Սարգսյանն իր անհեռատես արտաքին քաղաքականության պատճառով կորցրեց Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած նախկին հարաբերությունների մակարդակը, բայց փոխարենը չգտավ Արևմուտքին։ Ասել է թե՝ հին դաշնակցին կորցրել ենք, իսկ նոր դաշնակից չենք գտել։
Բացի այդ՝ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը վնաս հասցրեց ինչպես ՀՀ անվտանգության համակարգին, այնպես էլ վատացրեց Հայաստան–Սփյուռք հարաբերությունները։
Մի խոսքով, 2009–ից Եվրատեսիլում արձանագրվող մեր բացասական ցուցանիշներն ու հետընթացի դինամիկան օրինաչափ են։ Որքան էլ ասենք, թե դա ընդամենը երգի մրցույթ է և պետք չէ քաղաքականացնել, այդպես չէ։
Գիշերային քվեարկությունը ցույց տվեց, որ Հայաստանը մենակ է մնացել Եվրոպայում։ Ամենաշատ միավորը՝ 10, մենք ստացանք վրացիներից, բայց նրանք դա արեցին զուտ մարտավարական ու քաղաքավարական նկատառումներից ելնելով, քանզի, ինչպես սպասվում էր, դրանից հետո 12 միավոր ուղարկեցին Ադրբեջան։
Ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ եվրոպական մի շարք երկրներից Հայաստանը ներկայացնող մասնակիցը նախկինում բարձր միավորներ էր ստանում, իսկ հիմա զրոներ։ Ինչու՞ ավանդաբար մեզ շատ ձայն տվող Ռուսաստանը ցածր միավոր տվեց, ինչու՞ հարևան Վրաստանը Ադրբեջանին տալիս է առավելագույն միավորը, իսկ մեզ՝ ոչ։ Չէ՞ որ նախկինում այդպես չէր։
Եվրատեսիլի քվեարկությունը ցույց տվեց, որ մեզ հետ «սառը» պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանն իր նավթադոլարներն օգտագործում է բոլոր ուղղություններով ու ահագին դաշնակիցներ է ձեռքբերել ինչպես Արևմուտքում, այնպես էր հետսովետական տարածքում, իսկ ահա Հայաստանի իշխանությունը զբաղված է բացառապես ներքին «մուտիլովկաներով» և մրցակիցների դեմ էժանագին բանսարկություններով։
Քվեարկությունը նաև ցույց տվեց Հայաստանի մեկուսացվածությունը և հետընթացը։ Եվ այդպես էլ պետք է լիներ, քանզի Սերժ Սարգսյանի ղեկավարած նեղ թիմի միակ գործը դարձել է Հայաստանի հանրությանն «ընտրությունների» ժամանակ պարտության մատնելը, տոկոս «խփելը» և ոստիկանական ուժերով բողոքի ալիք ճնշելը։ Ուրիշ ոչ մի խնդիր սրանք չունեն և չեն ունեցել։
Եթե Բաղրամյան 26–ի տնօրինած բոլոր ռեսուրսները դրվել են բացառապես ժողովրդին հիմարացնելուն միտված գեբելսյան քարոզչամեքենա և հարկային տեռորի միջոցով գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգ ստեղծելուն, ապա բնական է, որ դրսում Հայաստանին նույն կերպ են վերաբերվելու, այսինքն՝ չեն հարգելու այնպես, ինչպես Հայաստանի իշխանությունը չի հարգում ՀՀ քաղաքացիներին։
Այնպես որ «Դորիանսին» եկեք չմեղադրենք։ Տղաները շատ լավ հանդես եկան։ Նրանք մեղավոր չեն, որ Հայաստանի իշխանությունը «նախաձեռնողական» արտաքին ու «տերտերական» ներքին քաղաքականություն է վարում։
Եվրատեսիլն ու «Հայկական աշխարհը»

Սևակ Մինասյան