Ստեփան Սաֆարյան. «Ղարաբաղը պետք է դիմի Հայաստանին՝ իր անկախությունը ճանաչելու խնդրանքով»
-Ղարաբաղը ինքը պետք է դնի միջազգայնորեն իր կարգավիճակի ճանաչման խնդիրը։ Հայկական կողմը՝ ի դեմս իշխանությունների, չի զգում իրեն միջազգային իրավունքի լիիրավ անդամ, միջազգային հանրության լիիրավ մաս։ Ղարաբաղյան կողմը պետք է դիմի Հայաստանին՝ իր անկախությունը ճանաչելու խնդրանքով՝ որպես միջազգային հանրության լիիրավ անդամ։ Եթե Ղարաբաղը դա չի անում, ՀՀ-ի կողմից Ղարաբաղի ճանաչումը դառնում է ամենատարբեր, իրականությունից կտրված մեկնաբանությունների առարկա։ Սա է պատճառը, որ մենք առաջին հերթին ակնկալում ենք Ղարաբաղյան կողմի պահանջը մեզանից, որովհետև չի կարող որևէ երկիր ճանաչել ԼՂ անկախությունը, եթե Հայաստանը դա չի արել,- Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ խոսելիս ասել է Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքերով՝ պատահական չէ, որ միջազգային բոլոր զեկույցներում նշվում է այն հանգամանքը, թե «անգամ Հայաստանը դա չի արել»։
-ՀՀ-ն այդ քայլին պետք է գնա, բայց այդ քայլին պետք է գնա Ղարաբաղի խնդրանքով,- ասել է նա։
Նա նաև չի բացառել, որ Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ առնվազն համաձայնեցված խնդիրների շուրջ համաձայնագիր կստորագրվի.
-Շատ մեծ է ռիսկը, որ փորձ կարվի ստորագրել համաձայնագիր առնվազն համաձայնեցված խնդիրների շուրջ։

7or.am