Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար. «Որոշ հայ հնագետներ, թե նախանձի դրդումով է, թե չգիտեմ ինչո՞ւ, շատ հաճախ խոչընդոտում են մեր աշխատանքները»
-Ադրբեջանի ազգային անվտանգության կայքում հոդված է դրված, որտեղ ասված է, թե Տիգրանակերտը սուտ բան է,- «Հայացք» ակումբում ասել է Արցախի Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Հունիսի 16-ին վերսկսվել են մ.թ.ա. 1-ին դարում հիմնադրված և մինչև 14-րդ դարը գոյատևած քաղաքի՝ Տիգրանակերտի պեղումները։ Եռամյա պեղումների շնորհիվ բացվել են մ.թ.ա. 1-ին դարում կառուցված միջնաբերդի պարիսպների մի հատվածը, ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդակներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասում 5-6-րդ դդ. կառուցված բազիլիկ եկեղեցու մի հատվածը և այլն։ Գտնվել են նաև անտիկ խեցեղենի բազմաթիվ օրինակներ, վաղքրիստոնեական թևավոր խաչերի մանրամասներ, բազիլիկ եկեղեցու մի շարք ճարտարապետական մանրամասներ։
2009թ. հետազոտությունն ամբողջովին ֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից։ Վերջինն այս նապատակով տրամադրել է 35 մլն դրամ։
Պեղումների արշավախմբի ղեկավարը, սակայն, նշել է, որ այս հետազոտությունն ադրբեջանական իշխանությունների բողոքի պատճառ է դարձել, քանի որ ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում կարևոր դերակատարում ունեն նաև պատմամշակութային բնույթի փաստերը։
-Ով գնում է Ղարաբաղ, Տիգրանակերտ այցելում է։ Ինձ ասել են, որ այդտեղ եղել է նաև Մեթյու Բրայզան։ Ադրբեջանցիները բազմաթիվ հոդվածներ են գրել՝ ասելով, թե Տիգրանակերտի պեղումները քաղաքական են։ Նույնիսկ Հայաստանում տպագրվող, բայց դրսից ֆինանսավորվող ամսագրերը չեն ուզում նյութ տպել Տիգրանակերտի մասին։ Ավելին ասեմ։ Որոշ հայ հնագետներ, թե նախանձի դրդումով է, թե չգիտեմ ինչո՞ւ, շատ հաճախ խոչընդոտում են մեր աշխատանքներին։ Կան մարդիկ, ովքեր նույնիսկ նամակներ են գրում Տիգրանակերտին աջակցողներին՝ ասելով՝ դուք գիտե՞ք, որԱՄՆ-ի կառավարությունը դեմ է այդ պեղումներին։ Ես հաճախ նամակներ եմ ստանում իմ գործընկերներից, հատկապես՝ ԱՄՆ-ի, որոնցով ինձ ասում են՝ պարո՛ն Պետրոսյան, դուք լավ չեք անում։ Եթե ուզում եք, որ երկու ժողովուրդները հաշտ ապրեն, չպետքէ պեղեք Տիգրանակերտը։ Ես նրանց պատասխանում եմ, որ, ի հեճուկս բոլոր որոշումների, Արցախի ժողովուրդի ապրելու իրավունքի մեջ է մտնում նրա մշակութային ժառանգությունը։ Բայց ես դժվարանում եմ պատասխանել այն մասնագետներին, ովքեր գրում են, թե ես լավ չեմ անում,- ասել է Հ. Պետրոսյանը։
Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար. «Որոշ հայ հնագետներ, թե նախանձի դրդումով է, թե չգիտեմ ինչո՞ւ, շատ հաճախ խոչընդոտում են մեր աշխատանքները»
-Ադրբեջանի ազգային անվտանգության կայքում հոդված է դրված, որտեղ ասված է, թե Տիգրանակերտը սուտ բան է,- «Հայացք» ակումբում ասել է Արցախի Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Հունիսի 16-ին վերսկսվել են մ.թ.ա. 1-ին դարում հիմնադրված և մինչև 14-րդ դարը գոյատևած քաղաքի՝ Տիգրանակերտի պեղումները։ Եռամյա պեղումների շնորհիվ բացվել են մ.թ.ա. 1-ին դարում կառուցված միջնաբերդի պարիսպների մի հատվածը, ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդակներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասում 5-6-րդ դդ. կառուցված բազիլիկ եկեղեցու մի հատվածը և այլն։ Գտնվել են նաև անտիկ խեցեղենի բազմաթիվ օրինակներ, վաղքրիստոնեական թևավոր խաչերի մանրամասներ, բազիլիկ եկեղեցու մի շարք ճարտարապետական մանրամասներ։
2009թ. հետազոտությունն ամբողջովին ֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից։ Վերջինն այս նապատակով տրամադրել է 35 մլն դրամ։
Պեղումների արշավախմբի ղեկավարը, սակայն, նշել է, որ այս հետազոտությունն ադրբեջանական իշխանությունների բողոքի պատճառ է դարձել, քանի որ ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում կարևոր դերակատարում ունեն նաև պատմամշակութային բնույթի փաստերը։
-Ով գնում է Ղարաբաղ, Տիգրանակերտ այցելում է։ Ինձ ասել են, որ այդտեղ եղել է նաև Մեթյու Բրայզան։ Ադրբեջանցիները բազմաթիվ հոդվածներ են գրել՝ ասելով, թե Տիգրանակերտի պեղումները քաղաքական են։ Նույնիսկ Հայաստանում տպագրվող, բայց դրսից ֆինանսավորվող ամսագրերը չեն ուզում նյութ տպել Տիգրանակերտի մասին։ Ավելին ասեմ։ Որոշ հայ հնագետներ, թե նախանձի դրդումով է, թե չգիտեմ ինչո՞ւ, շատ հաճախ խոչընդոտում են մեր աշխատանքներին։ Կան մարդիկ, ովքեր նույնիսկ նամակներ են գրում Տիգրանակերտին աջակցողներին՝ ասելով՝ դուք գիտե՞ք, որ ԱՄՆ-ի կառավարությունը դեմ է այդ պեղումներին։ Ես հաճախ նամակներ եմ ստանում իմ գործընկերներից, հատկապես՝ ԱՄՆ-ի, որոնցով ինձ ասում են՝ պարո՛ն Պետրոսյան, դուք լավ չեք անում։ Եթե ուզում եք, որ երկու ժողովուրդները հաշտ ապրեն, չպետքէ պեղեք Տիգրանակերտը։ Ես նրանց պատասխանում եմ, որ, ի հեճուկս բոլոր որոշումների, Արցախի ժողովուրդի ապրելու իրավունքի մեջ է մտնում նրա մշակութային ժառանգությունը։ Բայց ես դժվարանում եմ պատասխանել այն մասնագետներին, ովքեր գրում են, թե ես լավ չեմ անում,- ասել է Հ. Պետրոսյանը։
7or.am