Լրահոս

23.11.2010 18:01


Այսօր Մանկական Եվրատեսիլ 2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը շնորհավորանքներ և նվերներ ստացավ Orange-ից

Այսօր Մանկական Եվրատեսիլ 2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը շնորհավորանքներ և նվերներ ստացավ Orange-ից

Վլադիմիր Արզումանյանը և Hip-Hop Life պարային խմբի անդամները, ովքեր փայլուն կերպով ելույթ ունենալով Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում' զբաղեցրին առաջին տեղը, այսօր հյուրընկալվեցին Հայաստանում միջոցառման հեռարձակման պաշտոնական գործընկեր Orange-ի կողմից: Մեծ հաղթանակի առթիվ ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Orange-ի կողմից պատանի արտիստներն հանձնեց գեղեցիկ բրենդավորված դպրոցական պայուսակներ և դրամապանակներ, Վլադիմիրին' iPad,  իսկ Hip-Hop Life-ի անդամներին' հեռախոսներ: Հանդիպման ընթացքում պատանիները նաև կիսվեցին իրենց «եվրատեսիլյան» տպավորություններով:

«Մենք ուրախ ենք լինել այսպիսի մեծ ժողովրդականություն վայելող համաեվրոպական երաժշտական մրցույթի պաշտոնական գործընկերը Հայաստանում: Ամբողջ Հայաստանը միասին մեծ հետաքրքրությամբ ու լարվածությամբ հետևեց այս միջոցառմանը' հիանալով հայ մասնակցի գեղեցիկ ձայնով, վարպետությամբ և բեմական կեցվածքով: Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր օգնել են Վլադիմիրին և իր ընկերներին նվաճել այս հաղթանակը, ինչպես նաև շնորհավորում եմ Հայաստանին այս աննախադեպ հաջողության համար»,-ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: 

Orange-ը, երաժշտությունը դիտարկելով որպես համախմբող ուժ, աջակցում է Հայաստանում այնպիսի երաժշտական միջոցառումների, որոնք հետաքրքրում և միավորում են իր բաժանորդներին, ինչպես նաև թույլ են տալիս Հայաստանը ներկայացնել եվրոպական բեմերում:

Այս խորագրի վերջին նյութերը