Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը հուլիսի 7-ին այցելել է նաև Երևանի քաղաքապետարան:
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ընդունելով բարձրաստիճան հյուրին, նախ ուղեկցեց Երևան քաղաքի պատմության թանգարան: Դեմետրիս Խրիստոֆիասը Գագիկ Բեգլարյանի ուղեկցությամբ շրջեց ցուցասրահներում, ծանոթացավ մայրաքաղաքի պատմությանը՝ հնագույն ժամանակներից մինչ օրս:
Այնուհետև հյուրի պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ Երևանի քաղաքապետը Կիպրոսի Հանրապետության նախագահին հանձնեց Երևան քաղաքի ոսկե մեդալ:
Դեմետրիս Խրիստոֆիասը քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում գրառում կատարեց, որտեղ մասնավորապես նշված է.
«Ես խորը տպավորված և շատ ուրախ եմ, որ այսպիսի ջերմ ընդունելություն ցույց տրվեց ինձ, իմ տիկնոջը և մեր պատվիրակությանը: Հայաստանը շատ հյուրասեր երկիր է: Երևանում մենք մեզ զգացինք ինչպես մեր տանը, և բոլոր այն հանդիպումները, որ ունեցանք, շատ բովանդակալից և ջերմ մթնոլորտում անցան: Հուսով եմ, որ մեր երկու երկրների միջև կլինեն էլ ավելի ջերմ և սերտ հարաբերություններ»:
Կիպրոսի նախագահը՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն