Քաղաքական

21.05.2013 12:26


Արծվիկ Մինասյան. «Աշխարհի 90% երկրների հետ համեմատած, Հայաստանի իշխանությունն ամենաթույլն է»

Արծվիկ Մինասյան. «Աշխարհի 90% երկրների հետ համեմատած, Հայաստանի իշխանությունն ամենաթույլն է»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ իշխանությունն իրականում պետք է այնպես անի, որ ընդդիմությունը լինի հզոր և ոչ թե հակառակը։ «Երբ իշխանությունները գաղջ մթնոլորտի մասին են խոսում, ապա դրա ծնողը հենց իշխանություններն են: Իշխանության ոչ բարեփոխիչ հատվածի ցանկությունն է, որ ասում են՝ ընդդիմությունը ուժեղ չէ: Նման պնդումներ են անում նրանք, ովքեր չեն ուզում ամրապնդվի մեր պետականությունը, փոփոխվի իշխանությունը»,–ասել է դաշնակցական պատգամավորը՝ ընդգծելով, որ հարվածելով ընդդիմությանը, իշախանությունն ընդամենը ցանկանում է վերարտադրվել:

«Մեր իշխանությունն աշխարհի 90% երկրների իշխանությունների հետ համեմատած ամենաթույլն է, քանի որ իշխանությունը պահում է իր ժողովրդին հալածելով, թուլացնելով ընդդիմությանը»,- նշել է Ա. Մինասյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը