Հրաչ Բերբերյան. «Կարկտահարության հետևանքով գյուղացիները 35-40 մլն դոլարի վնաս են կրել»
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ–ի նախագահ Հրաչ Բերբերյանը այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ կարկտահարության հետևանքով գյուղացիները 35-40 մլն դոլարի վնաս են կրել: Նա վստահ է, որ կառավարությունը անելանելի դրության մեջ հայտնված գյուղացուն սերմերով, պարարտանյութերով օգնելուց բացի, նախևառաջ ֆինանսական օգնություն պետք է ցուցաբերի, օրինակ մեկ տարով սառեցնի վարկերը: Եվ ֆինանսական այդ օգնությունը պետք է ցուցաբերվի ոչ թե միայն սոցիալապես անապահովներին կամ կրած վնասի չափը հաշվի առնելով, այլ յուրաքանչյուր ընտանիքի։
Իսկ հակակարկտային կայանները Հայաստան ներմուծելուն Հ. Բերբերյանը դեմ է, քանի որ դրանք անարդյունավետ է համարում:
–Դրանք նախատեսված են, որ պետք է աշխատեն ացետիլենային նյութով, բայց քանի որ այդ նյութը թանկ է, որոշվեց՝ պետք է աշխատեն պրոպանով: Դրա համար էլ արդյունավետ չեն գործում այդ սարքերը,-պարզաբանել է նա:
Գյուղատնտեսի խոսքերով՝ արդյունավետ կլինի ամբողջ այգին ցանցապատելու համարագի կիրառումը։ Մեկ հեկտար այգին ցանցապատելու համար 2500 եվրոյին համարժեք դրամ է անհրաժեշտ։

7or.am