Գազի թանկացման առնչությամբ իշխանություններն իրենց ենթակա լրատվամիջոցների ու հաճախորդների միջոցով փորձում են շեղել հանրային ուշադրությունը և կեղծ թիրախներ մատուցել։
Տարատեսակ արամսարգսյանների և «անկախ» մամուլի միջոցով սկսել են տարածել, թե բա չեք ասի, խիստ արևմտամետ, առաջադեմ և բարի Սերժ Սարգսյանն ուզում է ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիր կնքել, սակայն չար Վլադիմիր Պուտինը չի թողնում դա անել և Սերժի եվրոպամետության համար պատժում է հայ ժողովրդին՝ բարձրացնելով գազի գինը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Մի քիչ էլ որ երևակայություններին զոռ տան և ամբողջությամբ դերի մեջ մտնեն, գազի գնի բարձրացման համար կմեղադրեն ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին։ Մի խոսքով, կմեղադրեն բոլորին՝ բացի ստեղծված իրավիճակի բուն պատասխանատուներ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգից։
Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ նույն արամսարգսյանները, «անկախ» մամուլը և դավիթշահնազարյանները ծպտուն չէին հանում, երբ նախագահական «ֆեյք» ընտրություններից ժամեր անց Պուտինը շնորհավորում էր Սարգսյանին։ Ինչո՞ւ այն ժամանակ չէին ասում, թե Պուտինը շնորհավորում է Սերժին, և դրա գինը լինելու է թանկ գազն ու ասոցացման պայմանագրի չեզոքացումը։
Դատելով ամենից՝ կեղծ թիրախների վրա հարձակվելու և հանրային ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու համար Բաղրամյան 26–ն ունի «ֆու» և «ֆաս» ռեժիմներ։ Երբ «ֆո՛ւ» հրամանն է արձակվում, արամսարգսյանների ձայնը չի լսվում, և տիեզերական մասշտաբների «վերլուծություններ» չեն մատուցվում հանրությանը, բայց հենց «ֆա՛ս» են ասում, նույն այդ մարդիկ բլբուլ են կտրում և իրենց տան եղած–չեղածը վաճառքի հանելու պատրաստակամություն հայտնում, միայն թե ՌԴ–ից Հայաստանը կախում չունենա։
Իրականությունն այն է, որ իրար հետ բացարձակապես կապ չունեն գազի գնի բարձրացումն ու ԵՄ ասոցացման պայմանագիրը։ Այդ բլեֆը «արևմտամետ» Սերժի մասին պատմվող հեքիաթի շրջանակներում է տարածվում։ Ռուսաստանը գազի գինը բարձրացնում է այլ պատճառով։
Հարցն այն չէ, որ Սերժը հակառուսական քաղաքականություն է վարում, և դրա համար ռուսները որոշել են պատժել նրան։ Ի վերջո պետք չէ մոռանալ, որ «ֆուտբոլասեր» նախագահի օրոք 49 տարով երկարաձգվեց ՌԴ ռազմաբազաները Հայաստանում պահելու պայմանագիրը։ Ռուսաստանի համար ավելի հնազանդ ու կամակատար նախագահ Հայաստանը երբեք չի ունեցել։ Այ, հենց ա՛յդ պատճառով էլ ռուսները «խրում» են մինչև վերջ։
Բացի այդ, կա նաև այլ հանգամանք։ Ռուսներին դուր չի գալիս այն, որ ՀՀ իշխանությունները ժամանակ առ ժամանակ հակառուսական քարոզ են տանում Հայաստանի ներսում։ Ճիշտ է, ՀՀԿ ղեկավարի «հակառուսականությունը» ներքին օգտագործման համար է և ունի զուտ մարտավարական նշանակություն, սակայն ռուսները շատ չեն խորանում այդ հարցում։ Նրանք տեսնում են, որ Բաղրամյան 26–ի տակ աշխատող քարոզչագործիքները Սերժի «ֆեյք» մրցակից Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձից մինչև Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարություն մեղադրում են ռուսներին։ Տեսնում են ու դրա համար էլ ռազմավարական դաշնակցությունը փոխարինել են կոմերցիոն հարաբերությամբ։
Այն, որ գազի թանկացումը ռազմավարական գործընկերոջ պահվածք չէ ՌԴ–ի կողմից, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն արժե հասկանալ, թե ինչու այսպես ստացվեց։ Վերջին հինգ տարիներին տեղի ունեցած արտաքին ու ներքին քաղաքական զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ամենը ապաշնորհ կառավարման հետևանք է։
Սերժի արտաքին քաղաքականության հետևանքով մենք կորցրեցինք ՌԴ–ի գործընկերությունը և չգտանք նոր գործընկերներ արևմուտքում։ Դրսում բոլորին «այո», իսկ Հայաստանի հասարակությանը «ոչ» ասելու քաղաքականությունը բերեց այն բանին, որ Հայաստանի իշխանությունը մեկուսացավ արտաքին ու ներքին աշխարհից։ Իսկ մեկուսացված իշխանությունը ոչ մեկի մոտ հարգանք չի առաջացնում։
ՀՀ իշխանությունները զբաղված են միայն ներքաղաքական մանր ինտրիգներով, ու այդ ինտրիգների մեջ իրենց պետք է արևմտամետ երևալ ու հակառուսական տրամադրություններ տարածել, իսկ երբեմն էլ հակառակը։ Այդ ամենը ամրագրեցին Ռուսաստանում։ Ու հիմա ՀՀ քաղաքացիները կվճարեն արտաքին «նախաձեռնողականության» և ներքին «մուտիլովկայի» դիմաց։
«Արևմտամետ» Սարգսյանը և ռուսական գազը

Սևակ Մինասյան