Տնտեսական

21.05.2013 13:13


Գագիկ Մակարյան. «Բիզնեսին չի կարելի հանկարծակիի բերել»

Գագիկ Մակարյան. «Բիզնեսին չի կարելի հանկարծակիի բերել»

Այսօրվա ասուլիսին Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն, անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացումը մեղմելու համար պետության կողմից 30% սուբսիդավորման վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսկյանի հայտարարությանն ասել է, որ դա հարցի լուծում չէ։ «Մեր պետբյուջեն այդ հնարավորությունը չունի։ Մենք պետք է վերջին հաշվով հասկանանք, որ մեր տնտեսությունը մեծապես կախված է գազից, մենք պետք է խոսենք նոր աղբյուրների գործածության մասին, քանի որ այս թանկացումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,-ասել է բանախոսը։ Նա ընդգծել է, որ ի վերջո, բիզնեսին չի կարելի հանկարծակիի բերել, չի կարելի այսպիսի անակնկալներ մատուցել։ Բանախոսը նաև նշեց, որ այս ամենի արդյունքում ժողովրդի դժգոհությունն ավելանալու է՝ այսօր փոքր և միջին բիզնեսը գտնվում է շատ ցածր շահույթի մակարդակում և գնում դեպի փակուղի։
«Այս հարցում մի քանի ելք կարող է լինել, և եթե Ռուսաստանը մեզ պահում է ճնշված վիճակում, մեր ղեկավարությունը պետք է լուրջ քայլերի գնա։ Անընդհատ լսում ենք, որ մեր հանրապետությունը գտնվում է բանակցությունների փուլում Ռուսաստանի հետ, բայց ոչ ոք չի ասում, թե ինչ որոշեցին այդ բանակցությունների արդյունքում։ Եթե Ռուսաստանը համարյա թե առավելագույն գինն է սահմանել, ապա որտե՞ղ ենք մենք վրիպել, որ նման սանդղակներ են սահմանվել»–ասել է Գործատուների հանրապետական միության նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը