Լրահոս

21.05.2013 14:01


Վահան Հովհաննիսյան. «Խաչիկյանը մտածել է՝ եթե մահացած մարդիկ կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան» (տեսանյութ)

Վահան Հովհաննիսյան. «Խաչիկյանը մտածել է՝ եթե մահացած մարդիկ կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան» (տեսանյութ)

ԱԺ այսօրվա նիստում ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը հիշեցրել է իր երեկվա հարցը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե ո՞վ է պատասխանատվություն կրել նախորդ կառավարության ձախողումների համար։ Վարչապետը հիշատակել էր Աշխատանքի և սոցիալական ապահովության ծառայության ձերբակալված նախկին պետ Վազգեն Խաչիկյանին։

Այսօր ԱԺ ամբիոնից Վահան Հովհաննիսյանը պարզապաբանել է, որ իր հարցը ոչ թե քրեական, այլ քաղաքակա՛ն պատասխանատվության մասին էր։ Իսկ ինչ վերաբերում է Խաչիկյանին, ապա նա, թերևս, փորձել է արդարություն հաստատել:

–Խաչիկյանը երևի մտածել է էսպես՝ եթե էս մարդիկ՝ մահացածներն ու արտագաղթածները, կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան։ Եթե կարելի է իրենց բացակա ձայներն օգտագործել, որպեսզի վերարատադրվեն և մնան իշխանության գլուխ, ինչի՞ չի կարելի այդ մարդկանց օգտագործել պարզապես որպեսզի մի մարդ, ասենք՝ պարոն Խաչիկյանը, հարստանա,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Ի դեպ, նրա այս խոսքերը շատ են դուր եկել թե՛ պատգամավորներին, թե՛ ՀՀ կառավարության անդմաներին, որոնք վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նստած են եղել դահլիճում։ Նրանք ծիծաղել և ծափահարել են Վահան Հովհաննիսյանի այս խոսքերը լսելուց հետո, ինչից վերջինս շատ է զարմացել։

–Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք ծիծաղում, գոնե դուք,–նայելով կառավարության անդմաների կողմը՝ ասել է Վ. Հովհաննիսյանը։

Կառավարության ներկայացրած նոր ծրագրի մասին խոսելիս էլ Վ. Հովհաննիսյանն ասել է.

–Միջին դասը ստեղծելը ինքնին ռեֆորմ է: Բայց երբ տեսնում ես, որ այդ միջին դասը գալու է և քո դեմ քվեարկի, մտածում ես՝ ավելի լավ է արտագաղթի: Ինչո՞ւ պետք է փորձեմ կրթել ժողովրդին: Անգրագետ, իր հոգսերի մեջ կաշկանդված մասսային ավելի հեշտ է կառավարել: Այդ դեպքում թաղի խուժանը կգա և կպահի իշխանությունը: Այ սա՛ է: Պետք է ընտրել՝ իշխանությունը միջո՞ց է, թե՞ նպատակ: ՀՀԿ մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչն իր ելութներից մեկում ասաց, որ ձեզնից լավը չկա: Հավանաբար՝ կառավարությունն այս բանը լուրջ է ընդունել: Սա գրիգորիչական շուլուխ ա եղել, լուրջ մի ընդունեք: Դուք պետք է ապացուցեք, որ ամենավատը չեք, որովհետև բոլոր նախորդ կառավարությունները ձեր ֆոնի վրա սկսում են լավը թվալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը