Պարոն Ղահրամանյան, Դուք ինձ տեսել եք մայիսի 20-ին Մեծամորի մոտ տեղի ունեցող, կարկտահարությունից տուժած գյուղացիների բողոքի ակցիայի ժամանակ և մեղադրել գյուղացիներին սադրելու մեջ: Պատիվ ունեմ ներկայանալու՝ Սուրեն Սահակյան, անկուսակցական, ՀՀ քաղաքացի: Այո, պարոն մարզպետ, իմ ձեռքերին կոշտուկներ չկան, ես գյուղատնտեսական աշխատանքներով չեմ զբաղվել, բայց, չնայած դրան, դուք ինձ կարող եք գտնել նաև ձեր մարզի գյուղացիների կազմակերպած հնարավոր բոլոր ակցիաների ժամանակ: Լինելու եմ Մրգաշատում, Գետաշենում, Հուշակերտում նաև Մարցում, Հրազդանում, Գետահովիտում, Երևանում, բոլոր այն վայրերում, որտեղ անարգվում է քաղաքացու շահը: Բացատրեմ, թե ինչու: Ձեր վարչախումբը (այսուհետ՝ խունտա) ուզուրպացրել է իշխանությունը և փոխանակ ծառայելու ժողովրդի հանրային և ամեն առանձին վերցրած քաղաքացու շահերին, սպասարկում է խունտայի ներսի անհատների շահերը: Ինձ համար անընդունելի է Ձեր կառավարության մոտեցումը, երբ մեծ պատրաստակամությամբ փոխհատուցում եք խունտայի անդամ միլիոնատերերի փոքր վնասները այն դեպքում, երբ բնական աղետից սովահարության շեմին հայտնված գյուղացուն ականջալուր չեք լինում: Դուք զբաղվում եք Ձեր մանր-մունր գործերով, երբ գյուղացին կանգնած է սովի առերևույթ վտանգի առաջ: Եթե ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող եմ օգնել այդ գյուղացիներին իրենց ձայնը ավելի լսելի դարձնել՝ իմ ձայնը խառնելով նրանց, ես դա անելու եմ: Խառնելու եմ իմ բազկի ուժը, նրանց ուժին, նստելու եմ փոշոտ փողոցներին՝ արգելելու մեքենաների տեղաշարժը, որպես բողոքի նշան՝ սահմանադրությամբ ինձ տրված իրավունքի շրջանակներում: Այս մղումը Ձեզ երևի անհասկանալի կթվա, որովհետև խունտայի գործողությունների վեկտորը ուղղված է սեփական գրպանները լցնելու գործին, բայց խնդրում եմ, փորձեք հասկանալ, որ իմ ու Ձեր երկիրը դատարկվում է, որ Մեծամորի մոտ հավաքված բազմության կեսը, ձեր հանցավոր անտարբերության պատճառով, մեկ տարի անց այլևս Հայաստանում չի ապրելու… Նրանք Ռուսաստանի տարբեր մարզերում ճորտության են դատապարտելու իրենց, որպեսզի մարեն խունտայի անդամների իսկ սեփականության հանդիսացող բանկերի վարկերի վաշխառուական տոկոսները: Ես այդպես չեմ ուզում: Դուք ի պաշտոնե պարտավոր եք իրացնել գյուղացու, աշխատավորի, քաղաքաբնակի, իր սեփական հող ու ջրում ապրելու ու արարելու իրավունքը: Եվ մի՛ փորձեք հատվածականություն մտցնել, թե երևանցին Արմավիրի բնակիչների խնդիրների հետ աղերս չունի: Մի՛ կորցրեք Ձեր բարոյական նկարագիրը: Ես մեծ հույս ունեմ, որ ի պաշտոնե Ձեզ տրված լիազորություններն օգտագործելով, Դուք կառավարության առաջիկա նիստում ՍՏԻՊԵԼՈՒ եք կառավարությանը փոխհատուցել իրենց հանցավոր անտարբերության պատճառով գյուղացիների կրած վնասները և հակառակը՝ ՉԵՔ ստիպելու գյուղացիներին ու ինձ կրկին դուրս գալ փողոց՝ տեր կանգնելու մեր իրավունքներին: Կանխավ շնորհակալ եմ: Ցտեսությո՛ւն…
Բաց նամակ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին
Պարոն Ղահրամանյան, Դուք ինձ տեսել եք մայիսի 20-ին Մեծամորի մոտ տեղի ունեցող, կարկտահարությունից տուժած գյուղացիների բողոքի ակցիայի ժամանակ և մեղադրել գյուղացիներին սադրելու մեջ: Պատիվ ունեմ ներկայանալու՝ Սուրեն Սահակյան, անկուսակցական, ՀՀ քաղաքացի:
Այո, պարոն մարզպետ, իմ ձեռքերին կոշտուկներ չկան, ես գյուղատնտեսական աշխատանքներով չեմ զբաղվել, բայց, չնայած դրան, դուք ինձ կարող եք գտնել նաև ձեր մարզի գյուղացիների կազմակերպած հնարավոր բոլոր ակցիաների ժամանակ: Լինելու եմ Մրգաշատում, Գետաշենում, Հուշակերտում նաև Մարցում, Հրազդանում, Գետահովիտում, Երևանում, բոլոր այն վայրերում, որտեղ անարգվում է քաղաքացու շահը: Բացատրեմ, թե ինչու: Ձեր վարչախումբը (այսուհետ՝ խունտա) ուզուրպացրել է իշխանությունը և փոխանակ ծառայելու ժողովրդի հանրային և ամեն առանձին վերցրած քաղաքացու շահերին, սպասարկում է խունտայի ներսի անհատների շահերը: Ինձ համար անընդունելի է Ձեր կառավարության մոտեցումը, երբ մեծ պատրաստակամությամբ փոխհատուցում եք խունտայի անդամ միլիոնատերերի փոքր վնասները այն դեպքում, երբ բնական աղետից սովահարության շեմին հայտնված գյուղացուն ականջալուր չեք լինում: Դուք զբաղվում եք Ձեր մանր-մունր գործերով, երբ գյուղացին կանգնած է սովի առերևույթ վտանգի առաջ: Եթե ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող եմ օգնել այդ գյուղացիներին իրենց ձայնը ավելի լսելի դարձնել՝ իմ ձայնը խառնելով նրանց, ես դա անելու եմ: Խառնելու եմ իմ բազկի ուժը, նրանց ուժին, նստելու եմ փոշոտ փողոցներին՝ արգելելու մեքենաների տեղաշարժը, որպես բողոքի նշան՝ սահմանադրությամբ ինձ տրված իրավունքի շրջանակներում: Այս մղումը Ձեզ երևի անհասկանալի կթվա, որովհետև խունտայի գործողությունների վեկտորը ուղղված է սեփական գրպանները լցնելու գործին, բայց խնդրում եմ, փորձեք հասկանալ, որ իմ ու Ձեր երկիրը դատարկվում է, որ Մեծամորի մոտ հավաքված բազմության կեսը, ձեր հանցավոր անտարբերության պատճառով, մեկ տարի անց այլևս Հայաստանում չի ապրելու… Նրանք Ռուսաստանի տարբեր մարզերում ճորտության են դատապարտելու իրենց, որպեսզի մարեն խունտայի անդամների իսկ սեփականության հանդիսացող բանկերի վարկերի վաշխառուական տոկոսները: Ես այդպես չեմ ուզում: Դուք ի պաշտոնե պարտավոր եք իրացնել գյուղացու, աշխատավորի, քաղաքաբնակի, իր սեփական հող ու ջրում ապրելու ու արարելու իրավունքը: Եվ մի՛ փորձեք հատվածականություն մտցնել, թե երևանցին Արմավիրի բնակիչների խնդիրների հետ աղերս չունի: Մի՛ կորցրեք Ձեր բարոյական նկարագիրը: Ես մեծ հույս ունեմ, որ ի պաշտոնե Ձեզ տրված լիազորություններն օգտագործելով, Դուք կառավարության առաջիկա նիստում ՍՏԻՊԵԼՈՒ եք կառավարությանը փոխհատուցել իրենց հանցավոր անտարբերության պատճառով գյուղացիների կրած վնասները և հակառակը՝ ՉԵՔ ստիպելու գյուղացիներին ու ինձ կրկին դուրս գալ փողոց՝ տեր կանգնելու մեր իրավունքներին: Կանխավ շնորհակալ եմ:
Ցտեսությո՛ւն…