Տիգրան Սարգսյանը, Ջերմուկի մոծակներն ու մտածողության հեղափոխությունը
Ի տարբերություն 2008թ. ներկայացրած կառավարության ծրագրի, այս անգամ Տիգրան Սարգսյանն ԱԺ–ին է ներկայացրել բաժակաճառերի համեստ մի ժողովածու՝ զերծ «նյուվասյուկիստական» խոստումներից։ Պատճառն այն չէ, որ վարչապետը որոշել է հրաժարվել սուտասանությունից ու ազնիվ լինել հասարակության հետ։ Պատճառն այն է, որ հասարակությունն արդեն շատ լավ ճանաչում է «բարեշրջիչ» վարչապետին, իսկ վերջինս էլ՝ հասարակությանը։ Կողմերը գիտեն, որ իրար չեն ընդունում և չեն վստահում, բայց առայժմ հանդուրժում են միմյանց։ Ավելի ճիշտ՝ հասարակությունը հանդուրժում է Տիգրանին, ու դա է պատճառը, որ նա դեռ իր տեղում է, իսկ ահա Տիգրանը չի հանդուրժում հասարակությանը, և ամեն ինչ անում է, որ դրա հեղափոխական հատվածն այստեղ չմնա, այլ համալրի «Հայկական աշխարհը»։
Մի խոսքով` վարչապետը ծրագիր է ներկայացրել, քանզի այդպես է պահանջում օրենսդրությունը։ Պատգամավորներն էլ քննարկում են այդ ծրագիրը, քանզի օրենսդրությունը կրկին անողոք է։
Հետևելով ԱԺ–ում հնչած ելույթներին, ռեպլիկներին ու հարցերին՝ պարզ է դառնում, որ որևէ մեկը պատրանքներ չունի։
Վարչապետը շարունակում է հեքիաթներ պատմել, բայց ոչ այնպիսին, ինչպիսին տարիներ առաջ էր մատուցում։ Չկա նախկին էնտուզիազմը։ Սպառվել է անգամ բլեֆ անելու նրա չափաբաժինը։
Սակայն Տիգրան Սարգսյանն ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե «նյուվասյուկիզմին» մոտ մի բան չհայտարարեր։ Խոսքս Ջերմուկը միջազգային առողջարանային կենտրոն սարքելու և այնտեղի մոծակների դեմ պայքարի շրջանակներում բյուջեից միլիոնավոր դրամներ դուրս գրելու մասին չէ։ Այդ փուլն անցել ենք։
Վարչապետն առաջարկում է մտածողության հեղափոխություն իրականացնել։ Թե գործնականում ինչ է իրենից ներկայացնում այդ հեղափոխությունը, կարելի է պատկերացում կազմել կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններից։
Այն մասնավոր կազմակերպության ղեկավարը, ում հետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը կասկածելի ֆինանսական հարաբերություններ է ունեցել վերջին տարիներին, նշանակվել է էկոնոմիկայի նախարար։ Իսկ այն մարդը, ում ձեռքում վերջին տարիներին գտնվում էր պետբյուջեի ստվերային կառավարումը, նշանակվել է ֆինանսների նախարար։ Սա, իրոք, մտածողության հեղափոխություն է, քանզի այն, ինչ նախկինում քողածածկվում էր, այժմ «ափաշքարա» է արվելու։ Ասել է թե՝ վարչապետության նախորդ շրջանի համեմատ կատարվել է մեկ քայլ առաջ։
Ոչ մի բարեփոխման չհանգեցնող ծրագրեր «քսերոքս» անող ՍՊԸ տնօրեն Վահրամ Ավանեսյանը դարձել է այդ «քսերոքսի» պատվիրատու էկոնոմիկայի նախարար, իսկ զանազան դատարկ բաների վրա փող դուրս գրող և վարչապետի ստվերային գանձապահ աշխատող Դավիթ Սարգսյանը՝ ֆինանսների նախարար։ Տիգրան Սարգսյանին մնում է միայն կանոնակարգել «ատկատներն» ու կարգավորել «տենդերները», և վերջ։ Մտածողության հեղափոխությունը կարելի է արդեն իրականացված համարել։

Կարեն Հակոբջանյան