«Վճարովի են դարձել բժշկի խորհրդատվությունը և բուժումն ինքը»
Կա սուտ, կա վիճակագրություն, բայց կա նաև Հայաստանի առողջապահության նախարարություն: Այսօր առավոտյան իմացա, որ որդուս բուժումը Մալայանի անվան կենտրոնում վճարովի է դարձել: Վճարովի են դարձել բժշկի խորհրդատվությունը և բուժումն ինքը: Պատճառը մինչև յոթ տարեկան երեխաների բուժման համար բյուջեի բացակայությունն է: Պայթեց կառավարության հերթական փուչիկը: Կարելի է արդեն վստահաբար աբարկղը նետել այն արտոնագիրը, որն իբր երաշխավորում է երեխաների անվճար բուժումը:
Հիվանդանոցի պատերին ոչ մի հայտարարություն չկա: Ղեկավարությունը հարցը լուծում է բժիշկների մակարդակով: Հասա մինչև հիվանդանոցի փոխտնօրենին, որն ինձ ցույց տվեց առողջապահության նախարարության նամակը, ուր սևով սպիտակի վրա գրված է. «Հիշեցնում ենք, որ բուժումը կարելի է կազմակերպել նաև վճարովի հիմունքներով»: Պարզվում է՝ հիվանդանոցի ղեկավարությունն այդ մասին չգիտեր և «հիմարաբար» շարունակում էր երեխաներին բուժել անվճար՝ ըստ օրենքի: Իսկ հիմա նախարարությունը բացել է նրանց աչքերը:
Թե հատկապես որտեղ են ծախսվել մեր երեխաների բուժման գումարները՝ առայժմ չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ մեր երեխաների փողերը լվանալ կարող են միայն տականքները: Խնդրում եմ նախարարության աշխատակիցներին, ովքեր տեղյակ են՝ որտեղ են այդ գումարները, դատի տվեք ինձ, թող ամբողջ երկիրն իմանա, որ նախարարությունը ոչ մի սրբություն չունի այլևս:
Պահանջում եմ կառավարության մակարդակով անհապաղ որոշում կայացնել, որում պաշտոնապես կխոստովանեն, որ արտոնագրերն անվավեր են: Այլապես հիմա յոթ տարեկան երեխաների բոլոր ծնողները ձեզ տականք են անվանելու: Բոլորին չեք ձերբակալի, բոլորի բերանը չեք փակի:
Մի՛ վախեցեք, երեխեք: Արթուրիկի հայրիկը խիստ է զայրացել վատ քեռիների վրա և հարցն այսպես չի թողնի: Տեր Աստված, ինձ ուժ ու խելք տուր, որպեսզի կարողանամ պաշտպանել մեր երեխաների անվճար բուժվելու իրավունքը:

Արման Սուլեյմանյան, «Ռադիո Վան»