Լրահոս

21.05.2013 16:41


Արմավիրցիներին օգնելու համար ՀՀ իշխանությունները դրամահավա՞ք են սկսել

Արմավիրցիներին օգնելու համար ՀՀ իշխանությունները դրամահավա՞ք են սկսել

Galatv.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ՝ ստորագրված ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից, որով ՀՀ իշխանությունները` ի դեմս Սերգո Կարապետյանի, իրենց ձեռքն են պարզում եւ օժանդակություն են խնդրում այն քաղաքացիներից, ովքեր ցանկություն ունեն օգնելու եւ հանգանակություն կատարելու փաստաթղթում նշված հաշվեհամարով: Հանգանակված գումարը, ըստ փաստաթղթի` գյուղնախարարությունը փոխանցելու է օրերս կարկտահարությունից տուժած տնտեսություններին՝ փոխհատուցելու վնասը:

Ըստ երեւույթին, այս փաստաթուղթն ավելի շատ միտված է ազդելու Սփյուռքի մեր հայրենակիցների վրա, որ ՀՀ իշխանությունները կարողանան գումարներ մուտքագրել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը ավերել է Արմավիրի մարզի 5-6 գյուղերի տնտեսությունները: Ճարահատյալ գյուղացիները երեկ հինգ ժամ անընդմեջ, որպես բողոքի նշան, փակել էին Երեւան-Արմավիր մայրուղին՝ երկու կողմերից եւ շրջանցիկ բոլոր ճանապարհները: Գյուղացիները նստացույց էին հայտարարել՝ նստելով ուղիղ ճանապարհների մեջտեղը՝ թույլ չտալով մեքենաներին երթեւեկել: Երեկ երկար բանակցություններից հետո նրանք երկու օր ժամանակ տվեցին ՀՀ իշխանություններին՝ վնասը չփոխհատուցելու պարագայում խոստանալով փակել Սերժ Սարգսյանի ճանապարհը:

Այս խորագրի վերջին նյութերը