Լրահոս

07.07.2009 16:50


Տուգանվել են շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչները

2009թ. հունիս ամսին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է 1 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիա, ուժը կորցրած են ճանաչվել 4 շահումով խաղի լիցենզիաներ, ինչպես նաև կասեցվել է թվով 5 շահումով խաղի լիցենզիայի գործողություն:

Արձանագրվել է 6 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:

Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառվել է տուգանք՝ 2.7 մլն դրամի չափով և 2 մլն 200 հազար դրամ' խաղատան կազմակերպիչների նկատմամբ:

Հունիս ամսվա ընթացքում գանձվել է 85 մլն դրամ պետական տուրք:  Ընդհանուր առմամբ 2009թ հունվար-հունիս ամիսներին այս ոլորտից գանձվել է 290 մլն դրամի չափով պետական տուրք՝ 190 մլն դրամ՝ շահումով խաղերի գծով, 100 մլն դրամ՝ խաղատների գծով:  
2009թ. հուլիսի մեկի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 111 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը