ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը նամակ է հղել Բան Կի-Մունին
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել կառույցի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, որտեղ մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին պատմական փաստերը աղավաղելու, բանակցային գործընթացը խոչընդոտելու և ռազմական գործողություններ հրահրելու մեջ։
«Իր ագրեսիվ դիրքորոշումը արդարացնելու համար Ադրբեջանը թշնամություն, ռասայական ատելություն և նախապաշարումներ է սերմանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ցավոք, չնայած Հայաստանի բազմաթիվ հորդորներին, ՄԱԿ-ի կառույցները, մասնավորապես' ՅՈւՆԵՍԿՕ-ն, որևէ ուշադրություն չեն դարձնում վանդալիզմի այդ փաստերին»,- գրել է Կարեն Նազարյանը։
Նա նաև ընդգծել է, թե Ադրբեջանն իր քաղաքականությամբ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված նորմերը, խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը և դրանով իսկ սպառնալիք ստեղծում միջազգային անվտանգության ու խաղաղության համար։
«Առաջին իսկ օրվանից Ադրբեջանը որդեգրել է Ղարաբաղյան խնդիրը ուժային միջոցներով լուծելու քաղաքականություն», - գրել է Հայաստանի ներկայացուցիչը եւ ընդգծել,- Շարունակելով այդ քաղաքականությունը' Ադրբեջանը հաշվի չի առնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի անդամ երկրների, Մինսկի խմբում համանախագահող պետությունների և այլ կառույցների հորդորները' հրադադարի ռեժիմը ամրապնդելու ուղղությամբ, միջադեպեր է հրահրում շփման գծում և փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցային գործընթացին։ Եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, ապա պետք է իր էներգիան և միջոցները ուղղի բանակցային գործընթացում իրական, ոչ թե ձևական դեր ստանձնելուն»։