Մհեր Սեդրակյան. «Դուրսը նոքարություն են անում, մեր ազգը սովոր ա գնալ-գալ»
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը (թոխմախի Մհեր) լրագրողներին չի կարողացել պատասխանել՝ խորհրդարանում այս օրերին ներկայացվող կառավարության ծրագիրը կկարողանա՞ կանգնեցնել արտագաղթը։
–Էդ ավելի կոմպիտենտնի մարդու հարցրեք։ Յանի ինձ հարցնում եք, որ ի՞նչ,–ասել է նա:
ՀՀԿ–ական պատգամավորն ավելացրել է, որ արտագաղթը բոլորին է մտահոգում։
–Մարդիկ գնում են, իրանց ըտենց ա պետք, ըտենց են անում: Էն աշխատանքը, որ անում են դրսում, ստեղ դրա 50 տոկոսն անեն, ավելի լավ կապրեն, քան թե գնան, դուրսը նոքարություն անեն։ Մեր ազգը սովոր ա գնալ-գալ,–հայտարարել է Մ. Սեդրակյանը:
Ինչ վերաբերում է գազի սակագնի բարձրացմանը, ՀՀԿ–ական պատգամավորը վրդովվել է.
–Կարո՞ղ ա՝ գազը մեր մոտից ա դուրս գալիս, որ մենք դրա գները որոշենք: Ռուսական պետությունը ոնց ուզենա, ըտենց կանի:
2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողովի ստեղծման մասին էլ ասել է՝ շատ լավ արեցի. դեմ քվեարկեցի, որ հարցը տայիր:

7or.am