«Բարևի» և «մտածողության» հեղափոխության ռահվիրաները
Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի էր նստել՝ Սերժ Սարգսյանից պահանջելով պաշտոններ և ՀՀԿ–ի հետ միասնաբար ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության ապահովում։
Րաֆֆու թիմակիցներն էլ իրենց հերթին հայտարարում էին (են), թե «Բարևի» հեղափոխության բուն նպատակն իշխանության «ողջախոհ» երիտթևին աջակցելն է։
Ուշագրավն այն է, որ Րաֆֆի հեղափոխական Հովհաննիսյանը և իր ոչ պակաս հեղափոխական ընկներները հրապարակներում պայքարում էին ոչ թե «ազատամարտի ռահվիրայի», այլ ԲՀԿ–ի դեմ, բայց «իրավատերը» Գագիկ Ծառուկյանին հանդիպելով՝ նրան առաջարկում էր ԱԺ արտահերթ ընտրությունների գնալ միասնաբար՝ պատրաստակամություն հայտնելով ցուցակի առաջատարությունը զիջել ԲՀԿ առաջնորդին։
Փաստորեն, Րաֆֆին Սերժ Սարգսյանին հանդիպելիս առաջարկել է ՀՀԿ–«Ժառանգություն» ձևաչափը, իսկ Գագիկ Ծառուկյանին հանդիպելիս՝ ԲՀԿ–«Ժառանգություն»։ Այս ամենին զուգահեռ, նա միասնական ցուցակի շուրջը բանակցել է նաև ՀՅԴ–ի հետ։ Իսկ դա նշանակում է, որ Րաֆֆին եռակի կամ ավելի ճիշտ՝ քառակի խաղ է խաղացել ու փորձել է Շուրա Բալագանովի պես «լեյտենանտ Շմիդտի որդու» դերում հանդես գալ։
Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ «իրավատերը» Ազատության հրապարակում հավաքվածներին խոստացել էր Սերժի երդումը թույլ տալ միայն իր դիակի վրայով, ապա պարզ կդառնա, որ մեզանում «հեղափոխություն» կատեգորիան հեղափոխության է ենթարկվել։
Րաֆֆու «հեղափոխությունն» աննախադեպ էր։ Նրան հաջողվեց երկու ամսում փոշիացնել ԿԸՀ–ի հայտարարած կես միլիոն ձայները, ինչպես նաև հեղափոխություն անել ժուլիկության ոլորտում։
Րաֆֆին իր քայլերով այնպես արժեզրկեց «ընդդիմություն» և «հեղափոխություն» հասկացությունները, որ անգամ Տիգրան Սարգսյանն է հեղափոխական դարձել։ Բայց եթե Րաֆֆին բոլորին բարև տալով ու քծնելով էր ուզում պաշտոնի հասնել, ապա Տիգրանը վաղուց հասել է և առաջարկում է «մտածողությա՛ն» հեղափոխություն անել։
Ի դեպ, վարչապետն արդեն իսկ ցույց է տվել, թե ինչպես պետք է այդ հեղափոխությունն անել։ Նա էկոնոմիկայի նախարար է նշանակել մեկին, ում հետ տարիներ շարունակ պետբյուջեի միջոցների ներգրավմամբ տարատեսակ գործարքներ է կնքել։ «Ատակատային» ռիսկեր պարունակո՛ղ գործարքներ։
Սա, իրոք, նոր և հեղափոխական մոտեցում է տնտեսության «ատկատահեն» ոլոլորտներում։ Սա հենց այն «մտածողության» հեղափոխությունն է, որից խոսում էր Տիգրանը՝ ԱԺ–ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս։ Միայն «հեղափոխականը» կարող է իր բիզնես գործընկերոջը նշանակել էկոնոմիկայի, իսկ սիրելի գործընկերոջը՝ ֆինանսների նախարարի պաշտոններում։
Եվ այսպես, Հայաստանում հիմա երկու «հեղափոխական» կա՝ Րաֆֆին ու Տիգրանը։ Դա է պատճառը, որ այդ երկուսն իրար նկատմամբ մեծ համակրանքով են լցված։ Դա է նաև պատճառը, որ Րաֆֆին հանրահավաքների ժամանակ խոսում էր արտագաղթից ու անգործությունից, բայց պահանջում էր ոչ թե այդ ամենի պատասխանատու վարչապետի, այլ, ասենք, արտաքին գործերի կամ կրթության նախարարի հրաժարականները։ «Հեղափոխության ռահվիրաներն» իրար հեռվից են տեսնում և զգում։

Կարեն Հակոբջանյան