Արծվիկ Մինասյան. «Ցավոք սրտի, պառլամենտում էլ չի կայացել քաղաքական բանավեճի ինստիտուտը»
«Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր «Գռեհկություն՝ քաղաքական բանավեճի փոխարեն» թեմայով քննարկում, որին մասնակցում էին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանը։
Քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, որ Հայաստանում բանավեճի ինստիտուտը դեռևս կայացած չէ։
-Ցավոք սրտի, պառլամենտում էլ չի կայացել քաղաքական բանավեճի ինստիտուտը։ Դրա փոխարեն շատ է տարածված փողացային քննարկումը։ Փողոցային ասելով՝ ես նկատի ունեմ խորհրդարանից, հասարկական կազմակերպություններից դուրս բանավեճը, և այստեղ հնչած ցանակցած կարծիք դառնում է հասարակության համար ընդունելի։ Սա մտահոգության տեղիք է տալիս,-ասել է նա։
ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանն էլ նշել է, որ եթե Զարուհի Փոստանջյանի արարքը այսպիսի արձագանքի և քննադատության չարժանանար, ինքը գուցե բանավեճ սկսեր նրա՝ ԵԽԽՎ-ում ծավալած գործունեության կապակցությամբ։
-Բայց այն, որ կնոջը, երեխաների մորը նման ձևով են վերաբերվում, էլ խոսելու տեղ չի մնում,- նշել է նա։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքերով՝ այն ինչ հրապարակվել ու ասվել է Զարուհի Փոստանջյանի հասցեին, ուղղակի անթույլատրելի է քաղաքակիրթ մարդկանց համար և կոչ է արել հանդուրժողականություն ցուցաբերել։

7or.am