Հուլիսի 7-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը հանդիպել է Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ պետությունների ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Սթիվեն Ալենի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Ազգային ժողովի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությունը ակտիվացմանն ու երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:
Ա. Պետրոսյանը նշել է, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը արդյունավետ է եղել և հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: Նա հյուրին ծանոթացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի խորհրդարանի օրենսդրական քայլերին, տեղեկացրել, որ ՀՀ Ազգային ժողովը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների հիմնախնդիրներին, նրանց իրավունքների պաշտպանությանը՝ կազմակերպելով խորհրդարանական լսումներ, քննարկումներ, տարբեր մարզերից երեխաների ընդունելություններ, մշակութային ու սպորտային բազմազան միջոցառումներ:
Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ պետությունների ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Սթիվեն Ալենը գոհունակություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի հայաստանյան հիմնադրամի արդյունավետ համագործակցության և այն շարունակական դարձնելուն միտված ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրի համար: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը երեխաների իրավունքների կոմիտեում 2010 թ. հունվարին զեկույց կներկայացնի երեխաների պաշտպանության ոլորտում արձանագրած առաջընթացի վերաբերյալ:
Ստորագրվելիք հուշագրի վերաբերյալ տիկին Պետրոսյանը հավելել է, որ երկուստեք այդ փաստաթղթին ձևական նշանակություն չի տրվել, այն ներառում է համագործակցությանն ուղղված կոնկրետ դրույթներ՝ փորձագիտական աջակցություն, վերլուծություն, փորձի փոխանակում, կարողությունների զարգացում և այլն, հույս հայտնել, որ այն կլինի գործուն փաստաթուղթ:
Հանդիպման վերջում Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշերրին ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը:
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր