Վարդան Օսկանյան. «Այս գործընթացը բացասական հետևանք կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցում»
-Թուրքիային հետաքրքրում է գործընթացը, այլ ոչ թե արդյունքը։ Դրա համար մենք Թուրքիային նման հրապարակային գործընթաց չէինք նվիրի։ Թուրքիան շահարկեց այդ բանակցությունները, ստացավ իր դիվիդենտները, և մենք մնացինք կոտրած տաշտակի առջև,- խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին՝ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նա նշել է, որ Թուրքիան ուզում էր աշխարհին ցույց տալ, թե Հայաստանի և Թուրքիայի միջև կա բանակցային գործընթաց, որպեսզի կասեցնի իր վրա արտաքին ճնշումները, կասեցնի Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Նախկին արտգործնախարարը նշել է, որ պետք է ստեղծված իրավիճկից ելքեր փնտրել, որպեսզի նվազագույն կորուստներով դուրս գանք։
-Այս գործընթացը բացասական հետևանք կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ադրբեջանը հասկանում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական ինքնորոշման՝ հարցին լուծում չի տրվի,- նշել է նա։
Վարդան Օսկանյանը վստահեցրել է, որ երբ Ադրբեջանի կողմից հնչեցված հայտարարություններին համարժեք պատասխան չի լինում, Ադրբեջանի տեսակետն է ամրագրվում միջազագային հանրության գիտակցության մեջ։
-Հայաստանը պետք ավելի հստակ արտահայտի իր դիրքորոշումը, այլապես հետո հանրային կարծիքի և որոշում կայացնողների շրջանում կարծիքի փոփոխության առումով մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք,- հավելել է նա։
Խոսելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ՀՀ նախագահի կողմից շքանշան շնորհելու և Ռուսատանի կողմից դրա արձագանքի մասին՝ նախկին արտգործնախարարն ասել է, թե մեդալ տալ-չտալը Հայաստանի որոշելիքն է։
- Մեր փոխարեն ոչ ոք դա չպետք է որոշի։ Այլ խնդրիր է՝ Հայաստանը ճի՞շտ էր, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունները, նաև այլ շահեր։ Ինձ այստեղ մտահոգում է, որ նման հակազդեցություն կա, և սա առաջին անգամը չէ,- վստահեցրել է Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի զորավարժություներին չմասնակցելու որոշումը ևս հակազդեցության արժանացավ Ռուսաստանի կողմից, և նման իրավիճակի ստեղծման պատճառներից մեկը կոմպլեմենտար քաղաքականությունից հրաժարվելն է։
-Հայաստանը կարծեք թե հրաժարվել է կոմպլեմենտար քաղաքականությունից։ Երբ դա չկա, արդեն տարբեր բևեռներում գտնվող երկների ակնկալիքները մեր երկրից փոխվում են, որովհետև նրանք չգիտեն Հայաստանի մոտեցումը, ազգային շահն ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում, և դրա համար էլ յուրաքանչյուր կողմ ակնակլում է, որ Հայաստանը կատարելու է այնպիսի քայլեր, որոնք համահունչ են նրանց շահերին,- հավելել է նախկին արտգործնախարարը։

Հեղինե Հարությունյան