Լրահոս

23.05.2013 20:37


Գազի վերաբերյալ ԱԺ–ի փակ քննարկումը «բացվել» է, բայց հետո պարզվել է՝ այնքան էլ բաց չէ

Գազի վերաբերյալ ԱԺ–ի փակ քննարկումը «բացվել» է, բայց հետո պարզվել է՝ այնքան էլ բաց չէ

Այսօր՝ ժամը 18։30-ին, Ազգային ժողովը փակ կարգով սկսել է քննարկել գազի սակագնի բարձրացման հարցը։ Այդ քննարկմանը հրավիրված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Փակ քննարկմանը զուգահեռ՝ ԱԺ–ի մուտքի մոտ տեղի էր ունենում մի խումբ ակտիվիստների բողոքի գործողությունը։ Նրանք պահանջել են, որպեսզի քննարկումը լինի բաց կարգով, որպեսզի իրենք էլ կարողանան մասնակցել դրան։

Այնտեղ գտնվող «7օր»–ի թղթակիցը հայտնում է, որ քիչ ավելի ուշ ցուցարարներին է մոտեցել ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը և տեղեկացրել՝ իրենք որոշել են փակ քննարկումը «բացել», որին կարող են մասնակցել ակտիվիստներից 5 հոգի ու ԱԺ–ում հավատարմագրված լրագրողները:

Խորհրդարան մտնելուց մոտ 15 րոպե անց, սակայն, ակտիվիստները դուրս են եկել՝ բողոքելով, որ իրականում իրենց տարել են լրագրողների համար վերջին հարկում նախատեսված օթյակը, որտեղից հնարավոր է հետևել միայն քննարկման ընթացքին և ոչ հարցեր ուղղել բանախոսներին։

Այս պահին հայտարարվել է 2 ժամ ընդմիջում, և որոշվում է՝ քննարկումը շարունակել այսօր, թե՞ հետաձգել մինչ վաղը։

Այդ ընթացքում խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին է մոտեցել ՀԱԿ խմբակցությունից Արամ Մանուկյանը և որոշ տեղեկություններ հայտնել քննարկումից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը