ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը InterContinental PARIS-LE GRAND հյուրանոցում հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ և հանդես է եկել ելույթով,
-Մեր համազգային խնդիրների օրակարգում առաձնակի տեղ ունի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ Հայաստանի և Սփյուռքի գործակցությունը և համատեղ աշխատելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր քաղաքականությունը և գործողությունները որևէ կերպ չեն առնչվում Հայոց ցեղասպանության հարցի հետ, այն քննարկման և առավել ևս սակարկման առարկա չէ,-անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերություններին, իր ելույթում նշել է Հ. Աբրահամյանը, ապա շարունակել,-Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է մարդկության հանդեպ: Այն մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունն է, որը մեզ զրկել է միասին, համատեղ, մեր պատմական Հայրենիքում ապրելու բնական իրավունքից:
Ժողովրդին և առավել ևս մեր ժողովրդին հնարավոր չէ զրկել պատմական հիշողությունից, բայց ազգը կարող է հաղթահարել պատմությունը:
Մեր դեպքում Հայաստանը և Թուրքիան պետք է դեմ հանդիման կանգնեն իրենց պատմություններին: Հայաստանն առաջարկում է, որ Թուրքիան մի կողմ դնի, նախապայմանները, համարձակություն ունենա նայելու սեփական պատմությանը, բնականոն հարաբերություններ հաստատի իր հարևանի հետ, որը չի հեռանալու այս տարածաշրջանից կամ մոռանալու իր պատմությունը:
Մենք ապրում ենք կողք-կողքի և մեզ երբևէ չի լքում մեր կրած կորուստների մասին հիշողությունը: Եվ հենց կողք-կողքի ապրելու հանգամանքը պետք է մեզ մոտ առաջացնի պատմությունը հաղթահարելու ցանկություն և պատրաստակամություն:
Այս գիտակցությամբ և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու, համագործակցության լայն ասպարեզ բացելու պատրաստակամությամբ Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ակտիվ քայլեր ձեռնարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Եվ այսօր մենք սպասում ենք Թուրքիայի դրական պատասխանին: Դրան են սպասում նաև միջազգային հանրությունը, մեր բոլոր անկեղծ բարեկամները, այդ թվում Ֆրանսիան: