Լրահոս

24.05.2013 18:05


Փորձում էին ավազակությամբ գումար հափշտակել

Փորձում էին ավազակությամբ գումար հափշտակել
Մայիսի 22-ին՝ ժամը 23։00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1992թ. ծնված Սարգիս Գ.-ին և 1995թ. ծնված Արմեն Վ.-ին:
Խուզարկությամբ Սարգիս Գ.-ի մոտ հայտնաբերվել է «Կոլտ» տիպի օդամղիչ ատրճանակ` պահունակով` լիցքավորված 10 փամփուշտով, իսկ Արմեն Վ.-ի մոտ` 12 սմ–անոց շեղբով, երկակի սրված,շեղբի վրա երկու կողմերից փակվող բռնակներով դանակ և թափանցիկ կպչուն ժապավեն:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Սարգիս Գ.-ն և Արմեն Վ.-ն, նախնական համաձայնության գալով՝ Լեփսիուսի, Դրոյի, Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցներում, ատրճանակի և դանակի սպառնալիքով ցանկացել են քաղաքացիներից գումար հափշտակել:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը