Հուլիսի 7-ին Գավառի քաղաքապետարանից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ինքնափլուզվել է քաղաքի բնակիչ Վ.Ավագյանին պատկանող տան մի մասը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ փլուզվել է 1950-ական թվականներին կառուցված, 50 քմ ընդհանուր մակերեսով տան 6 մ երկարությամբ հետնապատը, վնասվել 20 քմ մակերեսով տանիքը, ինչի հետևանքով փայտյա տանիքածածկը հենվել է պահարանին:
Զոհեր ու վիրավորներ չկան, սակայն տունը վտանգավոր է բնակության համար:
Գավառի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում' տուժած ընտանիքին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Նույն օրը, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ ինքնափլուզվում է Գյումրի քաղաքի Աբովյան 135 հասցեում գտնվող երկհարկանի սեփական տան երկրորդ հարկը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է Վ. Մովսեսյանին պատկանող, 1882 թ. կառուցված քարաշեն երկհարկանի տան տանիքի մոտ 4 քմ մակերեսով միջին հատվածը:
Տան երկրորդ հարկը 1988 թվականից եղել է չբնակեցված:
Առաջին հարկում բնակվող Միլիտոսյանների 5-հոգանոց ընտանիքը տարահանվել է, տարածքն արգելափակվել է:
Փլուզումներ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում

Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրու քաղաքապետը: