«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»–ը դիմել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին՝
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել ս. թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրական գործընթացներին միջամտելու վարքագծի թույլատրելիությունը և իրավաչաթությունը:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին ԹԻ ՀԿ-ն իրականացրել է դիտորդական առաքելություն, մասնավորապես, թիվ 8/08 ընտրատեղամասում, որտեղից ԹԻ ՀԿ դիտորդը շարունակ ահազանգել է քվեարկության կարգի խախտումների, դիտորդի նկատմամբ ճնշումների, ընտրողներին ուղղորդելու և ընտրատեղամասում կուտակումների վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահին ուղղված՝ քվեարկության կարգի խախտումները վերացնելու ԹԻ ՀԿ դիտորդի պահանջն առաջացրել է դժգոհության ՀՀԿ վստահված անձանց և տեղամասում գտնվելու իրավունք չունեցող, սակայն տեղամասում գտնվող կողմնակի անձանց մոտ, ինչի արդյունքում ստեղծել է լարված իրավիճակ:
Հերթական լարվածությունը հարթելու նպատակով թիվ 8/08 ընտրատեղամաս է այցելել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով փորձել է պարզել ստեղծված լարվածության պատճառը և պահանջել է ՀՀԿ վստահված անձանցից կարգուկանոն հաստատել տեղամասում: Իր այցի նպատակի մասին դիտորդի և ԶԼՄ ներկայացուցչի հարցին պատգամավորն ավելի քան հստակ պատասխանել է՝ «….եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլնի», ինչը նշանակում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի փոխարեն ՀՀԿ վստահված անձինք են ստանձնել տեղամասում քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու գործառույթը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անմիջական ցուցումով: Տեղամասից հեռանալիս Ս.Ալեքսանյանը ևս մեկ անգամ զգուշացրել է ՀՀԿ վստահված անձանց՝ «…եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ընձնից չնեղանաք, նայեք, ձեզ ասում եմ..»:
Այս ամենը տեսաձայնագրված է ԹԻ ՀԿ դիտորդի և ԶԼՄ-ների կողմից, և տեսագրությունն առկա է համացանցում:[1]
ԹԻ ՀԿ-ն գտնում է, որ քվեարկության ընթացքին պատգամավորի անմիջական ներգրավվելը, անգամ՝ վստահված անձանց և ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող (չունեցող) անձանց միջև ծագած վեճի պարագայում, անթույլատրելի և անհամադրելի է պատգամավորի կարգավիճակին: Աժ կուսակցական պատգամավորի ներկայությունը ընտրատեղամասում ընկալվում է ոչ այլ կերպ, քան հսկողություն ընտրական գործընթացի նկատմամբ, ինչն ըստ էության հաստատում է նաև պատգամավորը, ով չի ժխտել, որ եկել է իրավիճակը հսկելու:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի՝ պատգամավորը պարտավոր է.
չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.
իր գործունեությամբ նպաuտել Ազգային ժողովի նկատմամբ վuտահության և հարգանքի ձևավորմանը.
ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիu դրuևորել պատգամավորին վայել վարքագիծ,
ընդ որում՝ վերոհիշյալ պահանջները վերաբերում են ինչպես պատգամավորի լիազորությունների իրականացմանը, այնպես էլ ամենօրյա վարքագծին:
ԹԻ ՀԿ գտնում է, որ պատգամավոր Ս. Ալեքսանյանի՝ ընտրական գործընթացներին միջամտելու (թեկուզև` «կարգուկանոն հաստատելու անմեղ միտումով») վարքագիծը որևէ աղերս չունի պատգամավորի գործառույթների հետ, ինչի հետևանքով հանրության մոտ բացասական կարծիք է ձևավորվում ԱԺ պատգամավորի կարգավիճակում գտնվող պաշտոնյայի մասին և ստվեր է նետվում նրա կողմից ներկայացվող կառույցի և Աժ պատգամավորի ինստիտուտի հեղինակության վրա:
Վերոնշյալի հիման վրա դիմելով Էթիկայի հանձնաժողով` ԹԻ ՀԿ-ն խնդրել է քննության առնել սույն դիմումը և կայացնել որոշում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ: