Մարզերի սեյսմիկ անվտանգությունը` ուշադրության կենտրոնում
Սեյսմիկ պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը ձևավորվում է՝ հիմք ընդունելով երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները:
2012 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման և ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի թիվ 261-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1351-Ն կարևորագույն որոշումը:
Այս իրավական ակտով առաջարկվող քայլերն են. - քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ներառվում է տեխնիկական առաջադրանքին համապատասխան կազմված սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզը. - սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզին կից ներկայացվում է բացատրագիր` քարտեզի համառոտ նկարագրությունը. - սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի բացատրագիրը պարունակում է նաև եզրակացություններ և առաջարկություններ գոյություն ունեցող շինությունների, կենսաապահովման գծերի և օբյեկտների ուժեղացման` սեյսմիկ վտանգի մակարդակին համապատասխան սեյսմակայունության բարձրացման, սեյսմիկ տեսակետից խոցելի տարածքների նպատակահարմար հողօգտագործման վերաբերյալ:
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ներառված հանձնարարականները հաշվի են առնվում քաղաքաշինական այլ փաստաթղթերի մշակման և բնակավայրերի զարգացման ծրագրեր կազմելու ժամանակ:
Տեսանելի է համայնքների մեծ շահագրգռվածությունը սեյսմիկ ռիսկի նվազեցման բազմափուլ աշխատանքների կատարման նկատմամբ: Որոշման ընդունումից հետո Հայաստանի 915 համայնքներից 44-ն արդեն սեյսմիկ ռիսկի գնահատման հայտ է ներկայացրել ՀՀ ԱԻ նախարարություն: Հայտերը հաշվառվում են, իսկ հայտատուներին տրամադրվում են սեյսմիկ ռիսկի գնահատման տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձև և այլ անհրաժեշտ նյութեր: Աշխատանքների իրականացնան վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար հայտատուներից մի քանիսն այցելել են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն, շատերին էլ պարզաբանումներ տրվել են հեռախոսով:
Մինչ այժմ սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հիման վրա արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ չեն նախատեսվել, ինչի հետևանքով անտեսվում են մարզերի ու բնակավայրերի զարգացման կարևոր նախապայմաններից հանդիսացող սեյսմիկ ռիսկի նվազեցման խնդիրները: Առանձնակի կարևորվում է բազմաբնակարան շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատումը, քանի որ դրանցում ապրում է հանրապետության բնակչության կեսից ավելին:
Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառումը տնտեսության զարգացման ծրագրերում հնարավորություն կտա քաղաքաշինական գործունեության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձնել բարձր և միջին սեյսմիկ ռիսկ ունեցող տարածքներին և ծրագրել ու իրականացնել սեյսմիկ ռիսկի նվազեցման համապատասխան միջոցառումներ մարզերում և համայնքներում:
Մարզերի սեյսմիկ անվտանգությունը` ուշադրության կենտրոնում
Սեյսմիկ պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը ձևավորվում է՝ հիմք ընդունելով երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները:
2012 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման և ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի թիվ 261-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1351-Ն կարևորագույն որոշումը:
Այս իրավական ակտով առաջարկվող քայլերն են.
- քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ներառվում է տեխնիկական առաջադրանքին համապատասխան կազմված սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզը.
- սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզին կից ներկայացվում է բացատրագիր` քարտեզի համառոտ նկարագրությունը.
- սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի բացատրագիրը պարունակում է նաև եզրակացություններ և առաջարկություններ գոյություն ունեցող շինությունների, կենսաապահովման գծերի և օբյեկտների ուժեղացման` սեյսմիկ վտանգի մակարդակին համապատասխան սեյսմակայունության բարձրացման, սեյսմիկ տեսակետից խոցելի տարածքների նպատակահարմար հողօգտագործման վերաբերյալ: