Լրահոս

24.05.2013 16:55


Բողոքի գործողություն՝ ԵԽԽՎ կառույցների արձագանքի պահանջով

Բողոքի գործողություն՝ ԵԽԽՎ կառույցների արձագանքի պահանջով

Մայիսի 31-ին՝ ժամը 13:30, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց նախատեսված ավանդական ուրբաթօրյա բողոքի ակցիայի փոխարեն՝ Կոնգրեսի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացնելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև: Այդ մասին iLur.am-ին հայտնել է «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ Արեգ Գևորգյանը:

Նրա փոխանցմամբ՝ այդ օրը այդտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ մշատական հանձնաժողովի նիստ, որտեղ ելույթ են ունենալու նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ակցիայի մասնակիցները պահանջելու են կոնգրեսական 4 երիտասարդների գործի, Մարտի մեկի և կեղծված վերջին ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ կառույցների արձագանքը:

Այս խորագրի վերջին նյութերը