Ժողովու՛րդ, բա իմացա՞ք, թե ինչու է Հայաստանում գազի գինը բարձրանում։ Պատճառն այն է, որ խիստ առաջադեմ և բարի Սերժ Սարգսյանը կաշվից դուրս է գալիս՝ ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրը կնքելու և ՌԴ–ի առաջարկած մաքսային միությանը չանդամակցելու համար, բայց չար Վլադիմիր Պուտինը բարձրացնում է գազի գինը՝ ՀՀԿ ղեկավարի ծրագրերը տապալելու համար։ Չե՞ք հավատում այս հեքիաթին։ Հարցրեք Սերժ Սարգսյանի արտահաստիքային փաստաբաններ Դավիթ Շահնազարյանին, Արամ Սարգսյանին ու մյուս գեղամյաններին։ Նրանք ձեզ մի այնպիսի դավադրության տեսություն կներկայացնեն, որ Պարույր Հայրիկյանի պնդումներն իր դեմ կազմակերպված մահափորձի և իմպերիալիստական Ռուսաստանի միջև առկա կապի մասին լրիվ իրական կթվան։
Հարց է առաջանում. լավ, եթե Պուտինը, ինչպես «թունդ ընդդիմադիր» շահնազարյաններն ու արամսարգսյաններն են պնդում, մինչև Հայաստանի սահման հասնող գազի գինը բարձրացրել է, որպեսզի տոկոս «խփող» Սարգսյանին թույլ չտա յոթ մղոնանոց քայլերով շարժվել դեպի ԵՄ, ապա ինչու՞ է նույն Սարգսյանի գլխավորած իշխանությունը Հայաստանի ներսում բարձրացնում գազի տեղափոխման գինը։
Շահնազարյանն ու մյուսները ունեն նաև այդ հարցի պատասխանը. որովհետև ԲՀԿ–ն է մեղավոր։ Ճիշտ է, այս առումով որևէ տրամաբանական կապ չի ներկայացվում, բայց քաղաքական հաճախորդները երբեք էլ տրամաբանությամբ չեն առաջնորդվել։
Ի դեպ, «Չար Պուտինն ընդդեմ արևմտամետ Սարգսյանի» հեքիաթը շրջանառության մեջ դրվեց նաև ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված վերջին հայտարարությունից հետո։ Հայաստանի ապագայով իբր մտահոգված շահնազարյանները «պատահաբար» աչքաթող արեցին Լավրովի խոսքի այն հատվածը, որից պարզ դարձավ, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը նախաձեռնած և իր ենթակաների միջոցով Վ. Օսկանյանի արտաքին քաղաքականությունը քլնգած Սերժ Սարգսյանը պայքարում է ... Օսկանյանի բանակցած 2007–ի տարբերակին վերադառնալու համար։ Հարցն այն չէ, որ Օսկանյանի բանակցածը լավն էր կամ վատը։ Հարցն այն է, որ «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանը բանակցել է Ղարաբաղի խնդրի կարգավորման ավելի վատ փաստաթղթի շուրջ և հիմա «հերոսական» ջանքերով ուզում է վերադառնալ 2007–ի տարբերակին, այն տարբերակին, որը քննադատում են ՀՀԿ–ական «մոզգերը»։ Նման «մանր» բաները, սակայն, այնքան էլ չեն հատաքրքրում հաճախորդներին։
Ըստ շահնազարյանների՝ ռուսները Ղարաբաղի հարցում Սերժին ճնշում են, քանզի վերջինս գիշերները չի քնում և ուշքն ու միտքը ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրն է։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Հետաքրքիր է, իսկ ինչու՞ Շահնազարյանն ու Գեղամյանի մյուս հոգեզավակները Մաքսային միության և ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագրի մասին չհիշեցին, երբ Վլադիմիր Պուտինը, չսպասելով ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությանը, շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Թե՞ այդ ժամանակ «օրվա կուրսը» Բաղրամյան 26–ում «ռուսամետության» վրա էր, և հաճախորդները հարկադիր պարապուրդի էին մատնվել։
Թե քանի հավի ուղեղով մարդ կհավատա նախագահական նստավայրից շահնազարյանների շուրթերով տարածվող հեքիաթներին, դժվար է ասել։
Մեկ բան, սակայն, հստակ կարելի է պնդել. Սերժ Սարգսյանը ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, ո՛չ թուրքամետ և ո՛չ էլ առավելևս հայամետ։ Նա աթոռամետ է։ Պարզապես հիմա պետք է հանրային ուշադրությունը շեղել բուն խնդիրներից ու արհեստականորեն թշնամու կերպար ստեղծել ի դեմս Ռուսաստանի, և այդ իսկ նպատակով «անկախ» մամուլը լցված է «խիստ անաչառ» գնահատականներ տվող քաղաքական դաշտի արտադրական թափոններով։
Սերժ Սարգսյանի արտահաստիքային փաստաբանները

Սևակ Մինասյան