Լրահոս

08.07.2009 14:15


Իգոր Մուրադյան. «Մի փոքր վտանգի մասին ահազանգ լսեն՝ կհանձնեն ամեն ինչ, կհանձնե՛ն»

Իգոր Մուրադյան. «Մի փոքր վտանգի մասին ահազանգ լսեն՝ կհանձնեն ամեն ինչ, կհանձնե՛ն»

«Ղարաբաղյան հակամարտության շուրջն ընթացող բանակցություններ ձևական  բնույթ են կրում»,–ասել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը «Դե Ֆակտո» ակումբում։

-Առաջիկա հնադիպման ժամանակ ևս ոչինչ չի լինի, որովհետև գործընթաց չկա։ Ռուսները հայտնվել են հիմար իրավիճակում. նրանք ստորագրել են «Մայնդորֆյան համաձայնագիրը»։ Սակայն ամերիկացիները բռնել են նրանց ձեռքը և հայատարարել, թե իրենք երբեք չեն ճանաչի տեղային այդ որոշման օրինականությունը,- նշել է նա։

Իգոր Մուրադյանի խոսքերով՝ «Մայնդորֆյան համաձայնագիրը» միանգամայն այլ է եղել, և հիմա ռուսները ձևացնում են, թե  գործընթացը շարունակվում է։ Բացատրելով իր հոռետեսական կանխատեսումների պատճառը՝ նա ասել է, թե հայ քաղաքական գործիչների շրջանում մի վտանգավոր երևույթ է նկատել։

-Երբ հայ քաղաքական գործիչներին  ասում են՝  իրավիճակը լավ է,  նրանք ասում են՝ դե, վերջ, լավ է՝ լավ է։ Ու գնում են ուտել-խմելու։ Ասում ես՝ կա ռիսկ, վտանգ՝ նրանք  բարձրացնում են ձեռքներն ու ասում, թե  պետք է գնալ զիջումների։ Փաստորեն, հայկական քաղաքական գործիչների դաս  գոյություն չունի։ Կան մարդիկ, ովքեր միայն տեղ են զբաղեցնում։ Եթե մի փոքր վտանգի մասին հայտնես, խուճապի մեջ կընկնեն ու կհանձնեն ամեն ինչ,-ասել է Իգոր Մուրադյանը։

Նա նաև նշել է , որ  Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չունի համապատասխան տեղեկատվություն և ներազդեցիկ վերլուծություն։

-Հրավիրում են նրանց ու առաջարկում՝ այստեղ  ստորոգրել, այնտեղ ստորագրել... Քաղաքականությունն այդպիսին չէ,- հավելել է քաղաքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը