Լրահոս

24.11.2010 09:10


Վլադիմիր Ժիրինովսկի. «Թուրքիան կարող է սեղմել Հայաստանին»

Վլադիմիր Ժիրինովսկի. «Թուրքիան կարող է սեղմել Հայաստանին»

ՌԴ պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին և նրա կուսակիցները խիստ բացասկան են գնահատել Ռուսաստանի ջանքերով Թուրքիայի տարածքում ատոմային էլեկտրկայանի կառուցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։ «Միթե՞ կարելի է վստահել թուրքերին։ Դուք համոզվա՞ծ եք, որ էներգետիկայի ոլորտում սեփական խնդիրները լուծելուց հետո նրանք մեզ չեն ենթարկի շանտաժի»,-հայտարարել է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Վալերի Սելեզնյովը։ Իր հերթին, ՌԴ պետդումայի փոխխոսնակը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել չուժեղացնել Թուրքիային։ «Եկե՛ք ավարտին հասցնենք Վոլգոդոնսկում կառուցվող ատոմակայանի շինարարությունն ու  էներգիան վաճառենք թուրքերին։ Մենք չպետք է ուժեղացնենք այդ պետությունը։ Թուրքիան կարող է սեղմել Հայաստանին և ստեղծել Մեծ Թուրան»,-հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի կողմից էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ համաձայնությունը ձեռք էր բերվել Անկարայում 2010թ. մայիսի 12-ին։ 

Այս խորագրի վերջին նյութերը